RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2016-10-21 > #040, 2016-10-28 > #041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016



Տեղադրվել է` 2016-11-03 22:53:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2844, Տպվել է` 172, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐ Է ԱՐՏԱՔԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ

Պ. Ք.

Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Չինաստանը արտերկրում իր ներդրումների գծով առաջ է անցել ԱՄՆ-ից: Ըստ որում, այժմ նա ունի շատ ավելի լայն հետաքրքրություններ, քան ավանդական էներգետիկ եւ հումքային ակտիվները: Պեկինի լայնածավալ գործունեությունը ամերիկացի ներդրողներին ստիպում է խորհել չինական կապիտալի դեմն առնելու միջոցների մասին:

2016 թվականին չինական ընկերությունները արդեն 206,6 մլրդ դոլարի օտարերկրյա ակտիվների գնման գործարքներ են կնքել, ավելի քան եռապատկելով անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշը եւ առաջ անցնելով ամերիկացի ներդրողներից, որոնց ցուցանիշն այս տարի 179,1 միլիարդ է: Զգալիորեն փոխվել են նաեւ չինացիների հետաքրքրությունների ոլորտները:

Չինաստանի համար արտասահմանյան գործարքները նախապես ծառայում էին սեփական արդյունաբերության եւ մասնավորապես պողպատաձուլման ճյուղի հումքային ապահովմանը: Իսկ վերջին տարիներին չինացիները սկսել են ձեռք բերել հանրահայտ ապրանքանիշեր եւ բարձրտեխնոլոգիական ճյուղերի ընկերություններ: Ինչպես նշում է Expert online կայքը, դա ուղղակիորեն ցույց է տալիս, որ Չինաստանը հեռանում է արտահանական մոդելից եւ տնտեսությունը վերակողմնորոշում ավելի շատ դեպի ներքին պահանջարկը:

Մինչեւ 2013 թ. ՉԺՀ արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալում գերակշռում էին 50 տոկոսից բարձր մասնաբաժին ունեցող պետական ընկերությունները, իսկ ներկայումս զգալի դեր են խաղում մասնավոր ներդրողները, որոնք ավելի ու ավելի հաճախ կնքում են այնպիսի գործարքներ, ինչպիսիք են «Միլան» ֆուտբոլային ակումբի ձեռքբերումը 821 մլն դոլարով կամ Legendary Entertainment կինոստուդիայի գնումը 3,5 միլիարդով: Պետական կորպորացիաներն իրենց հերթին ավելի ու ավելի մեծ հետաքրքրություն են հանդես բերում չիպերի արտադրության եւ գյուղատնտեսական տեխնոլոգիաների նկատմամբ:

Հատկանշական է, որ չինացի ներդրողներին առավել շատ հետաքրքրում են հյուսիսամերիկյան, արեւմտաեվրոպական եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ուղղությունները: Մինչդեռ Արեւելյան Եվրոպայում ներդրումները մնում են աննշան:

Bloomberg գործակալությունը իր տեսության մեջ նշում է, որ Չինաստանը իր օտարերկրյա ներդրումների ծավալի ավելացումը կարող է շարունակել լոկ այն դեպքում, եթե ի հայտ չգան նոր սահմանափակումներ: Դրա հետ մեկտեղ, ՉԺՀ նախահարձակ ներդրումային քաղաքականությունից անհանգստացած ԱՄՆ օտարերկրյա ներդրումների հանձնախումբը արդեն շրջափակել է իր մասնակցությամբ կնքված մի շարք գործարքներ, վկայակոչելով ազգային անվտանգության շահերը: Չինաստանի ներքին շուկայում աճում են երկյուղներն այն առնչությամբ, որ յուանը կարող է արժեզրկվել, եւ օտարերկրյա ներդրումների ծավալը կարող է կրճատվել: Դրանց հետեւանքով արտերկրում ձեռքբերումները կդառնան ավելի թանկ եւ աշխատատար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 04-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ