25 ՏԱՐՎԱ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՌՈՒԲԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ Երբ Հայաստանի հայտնի առաջին դեմքՙ Կարեն Դեմիրճյանը Մոսկվա էր գնում, կամ Մոսկվայում միութենական որեւէ միջոցառման էր մասնակցում, մյուս ղեկավարների շարքում նա առանձնանում էր իր արտաքին տեսքով, ժպիտով, արժանապատիվ կեցվածքով, եւ բոլորի հետ հավասար իրավունքով ես եւ շատ ու շատ հայաստանցիներ հպարտության զգացողություն էինք ունենում: Մենք պետության ղեկավարի ուժ, կարողություն, ինտելեկտ, լեզվի ու քաղաքավարության կանոններին տիրապետող անձ էինք տեսնում եւ բացի հպարտության զգացողությունիցՙ նաեւ ապահովվածության ու ինքնավստահության պահեր էինք ապրում: Հիմա. պետություն, իշխանություն, բանակ, ոստիկանություն եւ պետական այլ ինստիտուտներ, բայց չկա հպարտության, ինքնավստահության, քաղաքակրթության զգացողություն... Եվ հանկարծ, հայաստանյան ու ռուսական հեռուստակայանները ցուցադրում են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Մոսկվա: Հպարտության զգացումը գլուխ է բարձրացնում, մենք մեզ ազգ, առավել եւս պետություն ենք զգում եւ հուսադրվում... Բազմաթիվ բարեկամների անունիցՙ |