ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Օրերս Հելիոպոլիսում (Եգիպտոս) 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՌԱԿ հնագույն անդամներիցՙ Կահիրեի պետական ռադիոկայանի հայկական ռադիոժամի բազմամյա խմբագիր-հաղորդավարուհի տիկին Արաքսի Դովլաթյան-Ուստայանը: ՌԱԿ Կենտրոնական վարչությունը եւ «Ազգ» թերթի խմբագրությունը խորին ցավակցություններ են հայտնում հանգուցյալի դուստրերինՙ Կասյային, Մարալին, Կարինեին եւ մյուս բոլոր հարազատներին: |