RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 6839, Տպվել է` 510, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«2000 Թ.-ԻՑ ՁԵՌՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾԱՎԱԼՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ 17 ՏԱՐԻ ՍՊԱՍՈՒՄ»

Ա. Մ.

«Արաքս» ՓԲ ընկերության 80 տոկոս պետական բաժնեմասի մասնավորեցման մասին պետգույքի կառավարման վարչության ներկայացրած որոշման նախագծին անդրադառնալով, երեկ, կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց վարչության պետ Արման Սահակյանին , թե ինչո՞վ է զբաղվում այս ընկերությունը: Պատասխանն այն էր, որ այն գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական, նախագծային աշխատանքներ իրականացնող ընկերություն է, բայց 2000 թ.-ից ի վեր գործունեություն չի ծավալել: «Այս ընկերությունը 2000թ.-ից գործունեություն չի ծավալում եւ ունի 6 աշխատող: 2000 թ.-ից ձեռնակությունը գործունեություն չի ծավալում, ինչո՞ւ ենք 17 տարի սպասում», արձագանքեց վարչապետը, հանձնարարելով բոլոր նմանատիպ ընկերությունները գույքագրել:

Միաժամանակ, երեկ կառավարությունը հավանություն տվեց պետական գույքի մասնավորեցման նոր նախագծին: Դեռեւս չմասնավորեցված ընկերությունների մասին Կարեն Կարապետյանի հարցին պատասխանելով, պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տեղեկացրեց, որ շրջանառության մեջ է դրվել 2017- 2020 թթ. մասնավորեցման ծրագիրը. «Այն ամբողջությամբ նոր ծրագիր է, որում ընդգրկված է 42 ընկերություն, որոնցից 23-ը հինՙ 2006-2007-թթ. ծրագրերից են, 17ՙ նոր ընկերություններ են»:

Ո՞ր ոլորտներում է ներդրումներ կատարելու «Հայաստանի ներդրողների ակումբը»

Հայաստանի կառավարության եւ «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջեւ կստորագրվի ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի համատեղ իրականացման մասին փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին երեկ որոշում ընդունեց կառավարությունը: Նշվեց, որ այս տարի ֆոնդի կողմից կկատարվեն շուրջ 300 մլն դոլարի ներդրումներ: Ներդրումները կուղղվեն էներգետիկ, այդ թվում այլընտրանքային էներգիայի արտադրության ու էներգետիկ ենթակառուցվածքների, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), մշակող արդյունաբերության ոլորտներ: Ֆոնդը կլինի ՀՀ կառավարության գործընկերը «պետություն-մասնավոր հատված» գործակցության իրականացման գործում, ներդրումային ծրագրերում կմասնակցի սեփական միջոցներով` կիսելով ռիսկերը, կդառնա արտաքին ներդրումների ներգրավման կատալիզատոր, բարենպաստ պայմաններ կստեղծի անհատ ներդրողների համար, կիրականացնի ռիսկերի հավասարակշռման գործառույթ, կապահովի ներդրումների դիվերսիֆիկացիաՙ նվազեցնելով ռիսկերը:

Կարեւորելով այս որոշումը, վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Ֆոնդը ոչ միայն նպաստելու է ներդրումների ներգրավմանը, այլեւ բերելու է բիզնեսի նոր մշակույթ: Ֆոնդի անդամները բավականին ճանաչված, հաջողակ բիզնեսմեններ են, ունեն լայն շրջանակներ, բազմաթիվ գործընկերներ տարբեր երկրներում, եւ նրանք հանդիսանալու են կամուրջ մեր եւ այդ երկրների բիզնես համայնքի միջեւ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ