RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 3749, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. ՎԵԲ ՀՈՍԹԻՆԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ` IPv6 ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական կարեւոր քայլն է կատարել համացանցի հետ կապված ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Ընկերությունն իր վեբ հոսթինգի ծառայություններից օգտվողներին այդ ծառայություններն այսուհետ նաեւ տրամադրում է ինտերնետային արձանագրության նոր` IPv6 տարբերակի հիման վրա:

Վեբ հոսթինգի ծառայությունը կազմակերպություններին եւ անհատներին թույլ է տալիս կայքը կամ կայքէջը հասանելի դարձնել համացանցումՙ տեղակայելով դրանք սերվերների վրա: Ինտերնետ արձանագրության IPv6 տարբերակի հիման վրա գործող կայքերը կշարունակեն աշխատել նաեւ IPv4 արձանագրություններով: Տվյալների փոխանակման ծավալների շարունակական աճը հաշվի առնելովՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է առավել մեծ հնարավորություններ ընձեռել վեբ հոսթինգի ծառայություններից օգտվող իրՙ կորպորատիվ եւ անհատ բաժանորդներինՙ հաշվի առնելով այն, որ 1981-ից գործող IPv4 արձանագրության հասցեներն արդեն սպառված են եւ IPv6 տարբերակի հիման վրա գործելը խթանում է տվյալների փոխանցման բոլոր ծառայություններից օգտվող բաժանորդների քանակի փաստացի աճըՙ առանց սահմանափակման:

Վեբ հոսթինգի ծառայությունից բացիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ առաջարկում է ամպային (cloud) լուծումներ, ինչպես նաեւ դոմենների գրանցումՙ .AM եւ .հայ տիրույթներում:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ոչ միայն ձայնային եւ 3G/4G ցանցերում տվյալների փոխանցման ծառայություններ մատուցող առաջատար ընկերություն է, այլեւ հեռահաղորդակցության ոլորտում համալիր լուծումների առաջատար: Վեբ հոսթինգի, դոմենների գրանցման եւ ամպային ծառայություններ, բջջային հավելվածներ, բջջային եւ առցանց վճարումներ, ինչպես նաեւՙ IP հեռուստատեսության ու հեռախոսակապի, եւ ֆիքսված ինտերնետի ծառայություններ. առաջ ենք շարժվում բոլոր այս ուղղություններով եւ նոր անակնկալները դեռ առջեւում են», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ