ԲԵՌԼԻՆԸ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԹԻՎՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Մինչ աշխարհի մեր հատվածն երեկ ուշ երեկոյան սպասում էր ԱՄՆ նախագահ Թրամփիՙ Փարիզում 2015- ին 195 երկրի հավանությամբ կնքված գլոբալ ջերմացման դեմ պայքարի համաձայնագրին հավատարիմ մնալ- հրաժարվելուն, Բեռլինը «նոր» դաշնակիցների հետ էր հանդիպում. Հնդկաստանի վարչապետի այցին հունիսի 1- ին հաջորդած Չինաստանի վարչապետ Լի Կեքիանգի հետ կանցլեր Մերկելի զրույցի առանցք է դարձել հուլիսի սկզբին Համբուրգում գումարվելիք Մեծ քսանյակի գագաթաժողովը: Պաշտոնական Պեկինը հավատարիմ կմնա կլիմայի վերաբերյալ համաձայնագրին, հայտարարել է Չինաստանի վարչապետըՙ առիթ տալով գերմանացիներին այսպես տրամաբանելՙ մի՞թե իսկապես ամերիկյան հետաքրքրությունից է բխում Չինաստանի դերակատարման աճը: |