RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 9787, Տպվել է` 492, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՈՒՆ ՍԿՍԵԼ Է ԿԱՇԱՌԵԼ ԱՄՆ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ազգային փոքրամասնությունների եւ կրոնական դավանանքների նկատմամբ Ադրբեջանում դրսեւորվող «եզակի հանդուրժողականության» մասին քարոզչական շոշափուկները հասել են արդեն ամերիկյան Ավետարանչական եկեղեցիների առաջնորդներին: Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանն իր «twitter»-ի էջում տեղադրել էր ամերիկյան «Էթնիկ փոխըմբռնման զարգացման հիմնադրամի» հղումը (FFEU- The Foundation For Ethnic Understanding), որի փոխանցմամբ, մայիսի 26-ին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է FFEU-ի նախագահ ռաբբի Մարք Շնիյերի հետ անձնական նախաճաշի սեղանի շուրջ, որին մասնակցել են նաեւ Ամերիկայի Ավետարանչական եկեղեցիների 15 առաջնորդներ «Eagles՛ Wings» (Արծվի թեւեր) ընկերության ղեկավար, արքեպիսկոպոսՙ Ռոբերտ Սթիրնի ղեկավարությամբ: «Խորհրդավոր նախաճաշի» ընթացքում ադրբեջանցի դիվանագետները ներկաներին իրազեկել են իրենց երկրում տիրող կրոնական ազատության եւ միջէթնիկական ներդաշնակության մասին, ինչն արտահայտվում է նաեւ Բաքվի հետ առնչություն ունեցող միջազգային բոլոր մակարդակներում: Ի դեպ, դատելով հանդիպումը պատկերող լուսանկարից, նախաճաշին մասնակցել է նաեւ օրեր առաջ անառակության սկանդալի մեջ հայտնված, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչՙ Յաշար Ալիեւը:

Մնում է, իրոք, արժանին մատուցել Բաքվի քարոզչական քաղաքականության հնարամտության եւ ճկունության դրսեւորմանը: Մինչ մենք դիվանագիտական զսպվածություն ենք հանդես բերում, Բաքուն իր հակա-հայկական արշավը իսլամական համաժողովների, հրեական ազդեցիկ շրջանակների միջոցով տարածում է նաեւՙ ԱՄՆ քրիստոնեական համայնքների վրա:

Հիշեցնենք, որ Ամերիկայի Ավետարանչական եկեղեցին Դ. Թրամփի նախագահական ընտրություններում որոշիչ դեր ունեցավ:

Խմբ. կողմից էլ ավելացնենք ռաբբի Մարք Շնիյերը մայիսի 4-6-ը մասնակցել եւ շողոքորթել էր Իլհամ Ալիեւինՙ Բաքվում կայացած «Միջմշակութային երկխոսություն» ֆորումին: Այսինքնՙ «գործը» շատ լավ է կպել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ