RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 20129, Տպվել է` 2590, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻՑ

Հանրության համար հետաքրքրություն ներկայացնող երկու տեղեկություն է փոխանցել Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը , խորհրդարանում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ընդմիջմանը, պատասխանելով լրագրողների հարցերին: Ըստ նրա` շուտով Հայաստանը բավական լուրջ ոսկու պաշարներ է ունենալու. համաշխարհային ճանաչում ունեցող լուրջ ընկերության մասնակցությամբ կառուցվում է ոսկու աֆինաժի լուրջ գործարան, գործարանի ներուժը լինելու է տարեկան մոտ 10 տոննա:

Ջավադյանի` լրագրողներին հայտնած մեկ այլ տեղեկությամբ` վերջին չորս տարվա ընթացքում Հայաստանի գյուղացիներին հատկացվել է 500 մլրդ դրամից ավելի գյուղատնտեսական վարկ, որից 90 մլրդ-ի տոկոսադրույքները սուբսիդավորել է պետությունը: Այդ վարկերը գյուղացիական տնտեսությունների համար հասանելի են եղել 8 տոկոսով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ