RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 10622, Տպվել է` 255, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է ՔՐԻՍ ԿՈՌՆԵԼԻ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

Հ. Ծ.

Գրեմմի մրցանակակիր, վաղամեռիկ Քրիս Կոռնելի «Խոստումը» ֆիլմի համար գրած երաժշտության տեսահոլովակը պաշտոնապես թողարկվել է փախստականների համաշխարհային օրվանՙ հունիսի 20-ին նվիրված միջոցառումների օրը: «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդմամբ, Կոռնելի ցանկությունն է եղել տեսահոլովակը թողարկել հենց այդ օրը: Նա նաեւ ցանկացել է, որ տեսահոլովակի վաճառքից ստացված գումարները փոխանցվեն միջազգային մարդասիրական փրկարար կոմիտեին:

«Քրիսը ոչ միայն լավ ընկեր էր, այլեւ եզակի տաղանդով օժտված մի անձնավորություն, որի կորուստի չափը բառերով անհնար է արտահայտել: Պատիվ էր նրա հետ համագործակցել «Խոստումը» ֆիլմի առիթով: Նրա երգերն ու երաժշտությունը շարունակելու են լույս սփռել մարդու իրավունքների դեմ գործված հանցագործությունների վրա եւ հույսով ոգեշնչել մարդկանց», նշել է այդ առթիվ «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր եւ «Survival Pictures» կինոընկերության համակառավարիչ Էրիկ Իսրայելյանը :

Կոռնելը 2017-ին ընտանիքի հետ շրջագայել էր Հունաստանի փախստականների ճամբարները եւ այնտեղ որոշել հիմնել «Քրիս եւ Վիքի Կոռնելների հիմնադրամը», որպեսզի կարողանա հոգալ փախստական երեխաների առողջական եւ կրթական ծախսերը:

«Այլեւս երբեք» բառերը կորցրել են իրենց իմաստը: Նույն վայրագությունները այսօր էլ շարունակվում են: Մենք պետք է այլ միջոցներ որոնենք ու գտնենք պայքարելու դրանց դեմ», նշել էր Քրիսը մի առիթով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ