ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Վարչապետ Կարեն Կարապետյանին հարց են ուղղել, թե համաձա՞յն է արդյոք ինքը, որ Սերժ Սարգսյանը, որպես պետության անվտանգության երաշխավոր, որպես մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ, անփոխարինելի է: Վարչապետն էլ պատասխանել է. «Ես այդ պնդումների հետ լիարժեք համաձայն եմ»: Հետո վարչապետից հետաքրքրվել են, թե ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, որ ինքն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, ինքըՙ փոխվարչապետ: Կարապետյանը պատասխանել է. «Որեւէ պայմանավորվածության մասին խոսելն ապարդյուն է»: Հետո Կարեն Կարապետյանը հավանաբար հանձնարարել է, որ այս թեմայի շուրջ էլ իրեն հարցեր չտան: |