«ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻՆ» Հ. Ծ. Վերոնշյալ խորագրով գիտաժողով է նախատեսված անցկացնել նոյեմբերի 18-ին Վաշինգտոնի «Մարիոթ Ուորդման Պարկ» հյուրանոցի «Վիրջինիա Բ.» դահլիճում, հովանավորությամբ «Հայկական ուսումնասիրությունների ընկերակցության» (ՀՈՒՇ) եւ Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքի: Գիտաժողովից անմիջապես հետո ՀՈՒՇ-ն անցկացնելու է նաեւ իր 44-րդ տարեկան հավաքը, որն այս տարի կայանալու է «Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների ասոցիացիայցի» (ՄԱՈՒԱ) տարեկան հավաքի հետ համատեղ: Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու նիստերից: «Հայերենի ուսուցումը սփյուռքի կոնտեքստում» խորագրով առաջին նիստին զեկուցումներ են կարդալու Անի Կարմիրյանը (Գյուլբենկյան հիմնադրամից), Սիլվիա Գասպարյանը (Մոնկտոն համալսարանից) եւ Ջեսի Առլենը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից): «Ստեղծագործական գրագիտություն եւ ժառանգված լեզու» խորագրով երկրորդ նիստին մասնակցելու են Հակոբ Գյուլուջյանը , Շուշան Կարապետյանը եւ Էլիզաբեթ Մխիթարյանը : Երեքն էլ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանից: |