ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵՎԱՆԻ 2800 ԱՄՅԱԿԻՆ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջազգային գիտաժովն իր աշխատանքներն սկսեց հոկտեմբերի 23-25-ը Երեւան քաղաքում: Այն կազմակերպել է Երեւան քաղաքի պատմության թանգարանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը: Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահն է Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը : Այստեղ երեք հիմնական բաժիններումՙ «Երեւանը հին եւ միջին դարերում», «Երեւանը նոր ժամանակներում», «Երեւանը նորագույն ժամանակներում» քննարկվեցին բազմաթիվ հարցեր հիմնականում նվիրված Երեւան քաղաքի տնտեսությանը, մշակույթին եւ այլ բնագավառներին: Մասնավորապես, Երեւանը Նանսեի աչքերով, Երեւանը հայ երաժշտության կենտրոն, Հին Երեւանը 20-րդ դարի առաջին կեսի լուսանկարներում, «Մշակ» լրագիրը Երեւանի մասին, երեւանյան քանդակների նորարարական միտումները, ինչպես նաեւ Երեւանի ջրաղացները: Տողերիս հեղինակի զեկուցումը նվիրված էր վերջինիս: Ներկայումս Երեւան քաղաքում գործող ջրաղաց գոյություն չունի: Սակայն նախկինում Հրազդանի ձորում աշխատում էին ջրի ուժով աշխատող բազմաթիվ աղացներ, որոնք հացահատիկը դարձնում էին այլուր: Կարծում եմ ճիշտ կլիներ, որպեսզի վերականգնեինք գոնե մեկ ջրաղաց եւ այն Հրազդանի ձորում դարձնել տուրիստական հրապուրիչ եւ հրաշալի կենտրոն հայկական բոլոր սովորություններով հանդերձ: Գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Երեւան. բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» ցուցահանդեսի բացումը: Թանգարանի հնագիտական եւ կերպարվեստի հավաքածուների ցուցադրվող նմուշները ներկայացվում էին առաջին անգամ: Բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովը դարձել է ավանդական եւ մեծ դեր է կատարում Երեւան քաղաքի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում: |