ԱՎՏՈՄԱՏ ԱՄՊԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ԻՑ. ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ամպային ԱՀԿ (ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունըՙ ծախսարդյունավետ լուծում մեծ, միջին եւ փոքր ձեռնարկությունների համար: Մուտքը ամպային ԱՀԿ ապահովվում է տվյալների փոխանցման եւ ինտերնետային կապուղիների (IP պրոտոկոլի) միջոցովՙ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած վայրից: Ամպային ԱՀԿ-ն հնարավորություն է ընձեռնում միեւնույն ընկերությանՙ աշխարհագրական տարբեր վայրերում տեղակայված գրասենյակները միավորել կորպորատիվ մեկ վիրտուալ «տանիք»-ի ներքոՙ տրամադրելով ներքին կարճ համարներ եւ մի շարք այլ ծառայություններ: «Ամպային ԱՀԿ-ն օգտակար ու մատչելի լուծում է կորպորատիվ ոլորտի համար: Այս ոլորտը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Ընտրելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջարկածՙ վիրտուալ կորպորատիվ ԱՀԿ-ն, ընկերությունները ոչ միայն կստանան հերթական որակյալ ծառայությունները, այլեւ կկարողանան էականորեն կրճատել ծախսերըՙ գրասենյակային հեռախոսակապի ավանդական տարբերակների հետ համեմատած», - ասել է Ռալֆ Յիրիկյանը : ԱՀԿ-ն ունի ճկուն ենթակառուցվածք եւ պարզ ինտեֆեյս, ինչը թույլ է տալիս ընտրել այնպիսի կարգավորումներ, որոնք առավելագույնս համապատասխանում են ընկերության պահանջներին ՙ ըստ գործունեության բնույթի ու առաջադրած խնդիրների: Ամպային ԱՀԿ-ի միջոցով հասանելի են հեռախոսակապի հետեւյալ ծառայությունները. - Զանգի վերահասցեավորում (Call forwarding). Այս ծառայությունը հնարավորություն է տալիս վերահասցեավորելու մուտքային զանգերը մեկ այլ հեռախոսահամարի: - Զանգի սպասում (Call waiting). ընթացիկ զանգի ժամանակ ուղարկում է հատուկ ազդանշան` ծանուցելու մեկ այլ մուտքային զանգի մասին: Սա թույլ է տալիս ավարտել կամ սպասման մեջ դնել ակտիվ զանգը եւ պատասխանել ստացվող մուտքային զանգին: - Կոնֆերանս զանգ (Conference call). հնարավորություն է տալիս հաստատելու կոնֆերանս կապ - Կարճ համարների կիրառում (Short numbering). հնարավորություն է տալիս կատարելու ներքին զանգեր` օգտագործելով կարճ համարներ: - Զանգի ձայնագրում (Call recording). տալիս է զանգերը ձայնագրելու հնարավորություն: Ծառայությունների հիմնական փաթեթ Ներքին հեռախոսագծերի քանակՙ 10 Օգտագործողների փակ խմբի ստեղծում Զանգահարողի ինքնորոշում Ողջույնի հաղորդագրություն Մուտքային զանգերի բաշխում Կոնֆերանս զանգ Հիմնական փաթեթի ամսավճարը 8000 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ծառայությունների ընդլայնված փաթեթ Ներքին հեռախոսագծերի քանակՙ 50 Օգտագործողների փակ խմբի ստեղծում Զանգահարողի ինքնորոշում Ընդլայնված IVR Ողջույնի հաղորդագրություն Մուտքային զանգերի բաշխում Կոնֆերանս զանգ Զանգերի ձայնագրություն Ընդլայնված փաթեթի ամսավճարը 15 500 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Բոլոր գները ներառում են ԱԱՀ: |