RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2233, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌՅՈՒԾԻ ՊՈՉԸ ՉԵՆ ՏՐՈՐՈՒՄ

Գ.Ա.

Ի՞նչ հետեւանքներ կունենան 44-օրյա պատերազմին նախորդող շրջանում, պատերազմի օրերին ու դրան հաջորդած ժամանակահատվածում Իրանի, մեղմ ասածՙ ոչ համարժեք քայլերը: Այս հարցի պատասխանը հետաքրքրում է մեր փխրուն տարածաշրջանի ապագայով հետաքրքրված բոլոր եկրներին ու ժողովուրդներին, եւ հաստատ նաեւ մեզ:

Ցավոք, Թեհրանը չկարողացավ ժամանակին կանխատեսել Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն ու պատերազմի ընթացքում պաշտպանեց Ադրբեջանին, եւ իբրեւ համայն աշխարհում մահմեդականների շահերի պաշտպանի հավակնություն ունեցող պետություն, հանդես եկավ «իսլամական հողերի ազատագրման» օգտին, եւ ակամայից հայտնվեց հեռագնա նպատակներ հետապնդող երկրների, այդ թվումՙ իր գլխավոր հակառակորդ երկրիՙ Իսրայելի շահերին համահունչ խաղի մեջ: Եվ հիմա ստիպված է, ապավինելով պարսկերենի հարուստ դարձվածքաբանությանը, հասկացնել տալ, որ առյուծի պոչի հետ խաղ անելը վտանգավոր է ու վնասակար առողջությանը: Թե ինչպես կընկալվի այդ նուրբ ակնարկը, պետք է սպասել, սակայնՙ առանց ձեռքերը ծալած նստելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ