ՈՒՇԱՑԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՆԱԻՐ ՅԱՆ Ըստ Առողջապահության նախարարի հրամանիՙ հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է ներկայացնեն իրենց աշխատակիցների պատվաստման կամ ՊՇՌ թեսթի սերտիֆիկատները, հակառակ դեպքում սպառնում է ֆինանսական տույժ ֆիզիկական անձանց համարՙ 10-20.000, իրավաբանական անձանց համարՙ 40-120.000 դրամ: Հոկտեմբերի 1-ի նախօրեին, սակայն, Արդարադատութան նախարարությունը պարզաբանում տարածեց, որում ասվում էՙ համաձայն Առողջապահության նախարարի հրամանիՙ ՊՇՌ հետազոտության բացասական արդունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառվելու է 14. 10. 2021-ից: Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեռ օգոստոսի 28-ին էր հայտարարել, որ պատվաստման կամ ՊՇՌ թեսթի սերտիֆիկատը պետք է ներկայացնել հենց հոկտեմբերի 1-ից: Փաստորեն, Արդարադատության եւ Առողջապահության նախարարությունների մասնագետների համատեղ քննարկման ու ընդհանուր որոշում կայացնելու համար մեկ ամիսն էլ բավական չի եղել: Քանի որ քաղաքացիներն ու գործատուները առաջնորդվել են Առողջապահության նախարարի հրամանով, եւ Արդարադատության նախարարության ուշացած պարզաբանումը հրապարակվել է միայն սեպտեմբերի 30-ին, ուստի շատերն արդեն թեսթավորվել են սեպտեմբերի վերջին օրերին, որպեսզի հոկտեմբերի 1-ին սերտիֆիկատները ներկայացնեն: Ստացվում էՙ թեսթավորումն իզուր էր, եւ քաղաքացիները մեծ գումարներ են անիմաստ վատնել, եթե հաշվի առնենք, որ մեկ թեսթավորումը ՀՀ-ում արժե նվազագույնը 8.000 դրամ: |