RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-09-30 22:41:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2152, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՐԱՄԱՏԻ ՍՐՏԱԳԻՐ

Մ.Խ.

Իմ մեջ

Ամեն ժամ

Զինվորական

Մի զույգ կոշիկ,

Մի համազգեստ,

Մի ուսապարկ

Եւ ինքնաձիգ

Իր զինվորին է փնտրում...

Վերջին պատերազմի ամեն օրը ծանր նստած է յուրաքանչյուրիս սրտում: Վերջին պատերազմի ամեն օրն ուժգին զգացմունքների հեղեղ էր լցնում մեր սրտերըՙ ցավ, արցունք, տառապանք, հույս, կուտակում-կուտակում էրՙ մինչեւ սիրտ պայթեցներ: Իսկ վերեւի տողերը երիտասարդ բանաստեղծ Ռաֆ Բարաթյանի վերջերս լույս տեսած «Խրամատի սրտագիր» բանաստեղծությունների ժողովածուից է, որտեղ պատերազմական շրջանի իր սրտի կուտակումներն է փոխադրել բանաստեղծը: Պատերազմը մի ուժգին ցնցում էր բոլորիս համար, որն ամեն մեկը տարբեր կերպ է վերապրելՙ հերոսների մասին պատմություններ հյուսելով, պատերազմի դրվագներն ամեն օր պատմելով, նահատակների անունները մեկ առ մեկ պատմությանն ի պահ տալով: Պատերազմի իրական արտացոլանքը կբյուրեղանա ժամանակի մեջ հետագայում ծնվող գրականությամբ, կինոպատումներով, արվեստի ստեղծագործություններով, որոնք այժմ եղած արագ արձագանքների ֆոնին հետո նաեւ պատերազմի թաքնված ենթատեքստերը կբացահայտեն: Առայժմ ցավի քրոնիկոնն է դեռ գերիշխում շատ ստեղծագործություններում, այդ թվում Ռաֆ Բարաթյանի Խրամատի սրտագրում, որը կարողացել է փոխանցել զինվորի ու նրա համար ցավող մարդու սրտերի տրոփյունը: Կարդացեք նրա «Խրամատի սրտագիրը», եւ կզգաք այդ տրոփյունը.

Դեռ երեկ

Հազարավորների մեջ

Անմիջապե՛ս էի ճանաչում ինձ,

(Քչերից էի,

Որի ոտքերով ու ձեռքերով

Դո՛ւ էիր գրոհում

Ու հրետակոծում)

Պատերա՛զմ...

Այսօր

Հազարավորների մեջ

Այլեւս ես

Ես չեմ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ