RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08 > #038, 2021-10-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021



Տեղադրվել է` 2021-10-04 15:56:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1843, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԻԲԱՆԱՀԱՅ ԱՐՏԵՄ ՓԱԹԱՓՈՒԹՅԱՆԸ 2021-Ի ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Անահիտ Հովսեփյան

Այսօրՙ հոկտեմբերի 4-ին, միջօրեից առաջ Նոբելյան կոմիտեն հրապարակեց բժշկության բնագավառում մրցանակակիր զույգի անուններըՙ ամերիկացի Դեյվիդ Ջուլիուս եւ լիբանանահայ Արտեմ Փաթափության: Գիտնականներին մրցանակ է տրվել մարմնի ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնագործության համար: Այն կնպաստի մի շարք հիվանդությունների բուժման եղանակներ գտնելու, քրոնիկ ցավերը դարմանելու համար:

1955-ին Նյու-Յորքում ծնված Ջուլիուսի ընտանիքի, հայրենակիցների համար Նոբելյան մրցանակն անշուշտ մեծ ուրախություն է, իսկ 1967-ին Բեյրութում լույս աշխարհ եկած Փաթափությանիՙ Նոբելյան ստացած առաջին հայի ուրախությունն իսկական, մեծ հաղթանակ է նաեւ մեր ժողովրդի համար: Վերապրողի հաղթանակ, որ հույս է տալիս, մեծ հույս, որի կարիքն հենց այս պահին ունենք: Պարտվել ենք պատերազմումՙ ապաշնորհների պատճառով, հաղթելու ենք, քանզի մեր միտքն ու ոգին չեն կարող պարտվել: Բոլոր բանակցություններից առաջ հիշենք սա, որ արժանապատիվ մնանք: Կանդրադառնանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 01-10-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ