RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2521, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Լույս է տեսել Տիգրան Պետրոսյանցի «Հայրենիքի համար» (կենսա-մատենագիտական հանրագիտարան) գիրքը 212 էջ ծավալով:Այն նվիրված է Հայաստանի անկախության վերակերտման համար Արցախյան պատերազմի մասնակից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանականներին:

Հարկ է նշել, որ Արցախյան երեք պատերազմներին գործուն մասնակցություն են ունեցել համալսարանի երեք հարյուրից ավելի շրջանավարտներ եւ ուսանողներ: Անհավասար մարտերում հերոսաբար զոհվեցին 52 մանկավարժականցիներ: Նրանց հիշատակը հավերժացնելու համար 2000թ. համալսարանի Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաշենքի բակում կանգնեցվել է խաչքար-հուշակոթող: Արցախյան երրորդ պատերազմից հետո բանասիրական ֆակուլտետի շենքի պուրակում կանգնեցվեց հուշարձան-կոթող, որի կենտրոնական կերպարը 1602 թվականին Արցախի Ծիծեռնակավանքում կերտված խաչքարն է:

Գրքից տեղեկանում ենք նաեւ, որ 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում հարյուրավոր ուսանողներ մասնակցում էին կամավորական աշխատանքների`տեղահանված արցախցիների տեղավորման, սնունդով եւ հագուստով ապահովման եւ աջակցության այլ ծրագրերի համար:

- «Բայց ուժերն անհավասար էին:Հայերի դեմ կռվում էին ոչ թե ադրբեջանի,այլ հիմնականում թուրքական սպաների մարզած հատուկ պատրաստության զորամիավորումներ, տարբեր երկրներում հավաքագրված վարձկաններ, երրորդ երկրներից ներկրված ամենաարդիական զինատեսակներ, քիմիական ու ֆոսֆորային զենք»,- գրում է դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը :

Համալսարանի հերոսներին է նվիրված գիրք-հանրագիտարանը, որտեղ զետեղված են նրանց կենսագրականները լուսանկարներով:

Գրքի տպաքանակը` 400 օրինակ: Այն պատմագիտական արժեք ունի եւ կարդացվում է սրտի թիթիռով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ