Հավատարիմ ՀԲԸ Միության առաքելությանն իրենց ցուցաբերած շարունակական աջակցությանըՙ ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը եւ նրա տիկին Թամար Մանուկյանը հայտարարել են մեկ միլիոն դոլար տարեվերջյան նվիրատվության մասինՙ հաջակցություն կազմակերպության ծրագրերի եւ գործունեության ընդլայնման։
«2021 թվականի դեկտեմբերի 16-17-ին տեղի ունեցավ «Հայաստանի պոեզիան ռուս բանաստեղծների թարգմանությամբ» միջազգային օնլայն-ակցիա՝ Ռուսաստանի Դաշնության Կրթության Նախարարության աջակցությամբ։
Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացի մեջ է մտնում Թուրքիայի հիմնական նախապայմանները բավարարած:
Վերջերս հաղորդուեցաւ, որ ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան N զօրամասի պահպանութեան տեղամասերէն մէկուն մէջ հայ դիրքապահներու կողմէ 18 դեկտեմբերին ձերբակալուած են թշնամի Ազրպէյճանի բանակին պատկանող սահմանախախտ երկու զինծառայողներ։
Սույն կոչը, որն ստորագրել են Ռամկավար Ազատական կուսակցության նախկին՝ տարբեր տարիների ու տարբեր կառույցների ղեկավարներ, նպատակ ունի կուսակցության բոլոր շրջանակների անդամներին միավորելու եւ վերամիավորելու ՌԱԿ միասնականության շուրջը, հաղթահարելու տարակարծությունները եւ վերջ տալու պառակտիչ գործողություններին ու կեցվածքներին։ Այս նախաձեռնությունը, ինչպես նշում են ստորագրողները, բնավ ինքնանպատակ չէ։ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի ...
Մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաբարդ կետին ենք գտնվում: Ոչ թե հանգրվան, այլ կետ, որը մեր ոտքի տակ անընդհատ շարժվում, ցնցվում է, ժամանակ չտալով խորաչափելու աշխարհաքաղաքական գործընթացների, տարածաշրջանային շահադիտությունների, նույնիսկ ներքին իրավիճակի էությունը:
«Աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղըՙ որպես դրա բաղկացուցիչ, իսկ Հայաստանը չի ուզում այն ճանաչել: Բազմիցս հրապարակավ ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության բանակցություններ սկսել, խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատել: Ցայժմ հայկական կողմից պաշտոնական արձագանք չենք ստացել», իսպանական « El Pais» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Ալիեւը, ...
Օրերս Հայաստանում կրկին ակտիվացան հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցի վերարծարծումները: Կողմերի բարձրագույն ղեկավարները բարելավմանն ընդառաջ հայտարություններ են անում, որոնք արժանանում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությանը: Վերարծարծումները, թերեւս, ակտիվացել էին ամռանը, իսկ հոկտեմբերի 26-ին Ադրբեջան այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Զանգիլանում խոսել էր Ֆիզուլին, Շուշիին եւ Աղբենդին, ...
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է արդեն իսկ գոյություն ունեցող եւ տարիներ շարունակ միջազգային մանդատով Արցախյան հարցի կարգավորմանը կոչված Մինսկի խմբի աշխատանքներին զուգահեռ «խաղաղարար» առաքելությամբ զբաղվելու հայտ ներկայացրած 3+3 հարթակի առաջին հանդիպումը, որին, ինչպես սպասվում էր, Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, չի մասնակցել հռչակված ձեւաչափի կողմերից մեկըՙ Վրաստանը:
Բրյուսելում Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման ավարտին հնչած հայտարարությունները տպավորություն են թողնում, որ Բրյուսելում ոչ մի նոր բան չի կատարվել, այլ մի տեսակ դակվել է ինչ-որ մեկիՙ նախօրոք գծված ծրագիրը: Այդ ծրագրի հիմնարկեքը փաստորեն գցվել է նոյեմբերիննյան հայտարարությամբ, իսկ հետո Մոսկվայի, այնուհետեւ Սոչիի ...
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջրերը մի առվով չեն հոսում: Երբեմնի մետրիմ ընկերները ռինգի հակադիր բեւեռներում են հայտնվել: Հայկ Մարությանի խաղացած հայտնի մանրապատումներից մեկի սցերարովՙ շուտով փոխադարձ մեղադրանքների տարափ կսկսվիՙ «բոշա-փչացած» մակարդակում: Իհարկե, մենք մանրապատումի տրամաբանական շարունակությունըՙ «երկուսդ էլ ...
Ամերիկայի Միացեալ Նահանգները վերջերս կը սպառնայ յաւելեալ պատժամիջոցներու ենթարկել Ռուսական Դաշնութիւնը, նաեւ Պելոռուսիան, ասոնցմէ շատ առաջ ալ ենթարկած էր Սուրիան, Իրանը, Չինաստանը, Հիւսիսային Քորէան եւ, վսատահ եմ, ուրիշ երկիրներ ալ, որոնք «յանցանքներ» գործած են, քանի որ կը պատժուի ան, որ օրէնքը կը խախտէ, ոճիր կը գործէ, կամ... ի՞նչ գիտնամ: Համացանցը ...
Դեկտեմբերի 14-ին, ելույթ ունենալով Մեջլիսում, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններին անդրադառնալիս նշել էր Սերդար Քըլըչի ՙ որպես հատուկ ներկայացուցիչ նշանակման մասին: Քըլըչը վարել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը, նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է վերջերս, ընթացիկ տարվա մարտին: Նա երիտասարդության եւ սպորտի ...
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցյալ տարի տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Կովկասում նոր կանոնակարգ է ձեւավորվում: Չնայած պատերազմը այդ երկու երկրների միջեւ էր, բայց հրահրողներն ու դրանից օգտվողները գլխավորապես երկու պետություններ էինՙ Ռուսաստանն ու Թուրքիան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրախանալու պատճառ ունի, բայց նրա հաղթանակը փուչ ...
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտխորհրդի երաշխավորությամբ օրերս լույս տեսավ Արծվի Բախչինյանի եւ Հակոբ Ասատրյանի համահեղինակությամբ «Հայերը Չեխիայում եւ Սլովակիայում» աշխատությունը, որը ներկայացնում է Չեխոսլովակիայում հայության ներկայության պատմությունը, հայերի եւ չեխերի ու սլովակների միջեւ եղած պատմամշակութային կապերը:
Գերմանալեզու լրատվամիջոցները դեկտեմբերի 14-ից ի վեր արձագանքեցին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե հնարավոր է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ սկսվեն: Թուրքիայի արտգործնախարարի հաղորդմանը հետեւել էր պաշտոնական Երեւանի հաստատումը: dpa գործակալության տարածած լրատվության մեջ, որ արտատպել են մի շարք լրատվամիջոցներ, շեշտվում էՙ «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները նորմալացնել», ինչպես ...
ՕՐԵՐ-ի բացառիկ համարը «Հերոսապատում» նախագծի շրջանակում ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո լույս տեսած գեղարվեստական գրականությունը: Մեկ համարում ներկայացվել են մոտ 50 հեղինակների գրքեր, որոնց հիմնական մասը գեղավեստական ենՙ արձակ ստեղծագործություններ ու բանաստեղծություններ: Նաեւ տպագված են հատվածներ զոհված հերոսների եւ պատերազմին մասնակից հերոսների գրքերից: Հատկանշական է, որ այս գրքերի շարքում են ...
ՄԱԿ-ի բարձր դատարանն օրերս հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանին գործով միջանկյալ միջոցի կիառման որոշումը: Ըստ այդմՙ բարձր դատարանը պարտավորեցնում է ապահովել հայ գերիների անվտանգությունը, բայցեւ չի պարտադրում Բաքվին վերադարձնել գերիներին: Դատարանը նաեւ ռասսայական խտրականության, մշակությաին ժառանգությունը վտանգելու կամ այն ոչնչացնելու փորձերի մասին է արձանագրումներ արել: Թեմայի վերաբերյալ «Ազգ»ը զրուցեց իրավաբան, ...
Լույս է տեսել «Անվտանգության արդի հիմնախնդիրները» հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն 256 էջ ծավալով: Ժողովածուում ներկայացված են աշխարհի եւ Հայաստանի հասարակությանը սպառնացող տարատեսակ վտանգներն ու ռիսկերը եւ դրանց մեղմացման ուղիները,միջոցներն ու մեխանիզմները:
Դեռեւս այս տարվա փետրվարին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ԳՇ-ի շուրջ չորս տասնյակ պաշտոնյաներ պահանջում էին վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել, այնուամենայնիվ նրա հրաժարականի պահանջագրի տակ 30-ից ...
Դեկտեմբերի 15-ի երեկոյան ձերբակալվել է Վանաձորի ընտրություններում հաղթած, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Նույն օրը Երեւանի ընդահուր իրավասության դատարանը «Այլընտրանք» հկ նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց, իսկ դեկտեմբերի 14-ին իրենց շենքի բակում ձերբակալվեց «Իրավական ուղի» հկ համահիմնադիր Նարեկ Սամսոնյանը:
Շաբաթներ առաջ Երեւանում լույս տեսավ Երվանդ Ազատյանի «Ազգային-քաղաքական յորձանուտի մէջ» խորագրով գրքի երկրորդ հատորը, որի առաջին հատորը գինեձոնել էինք ամռան սկզբինՙ Թեքեյան մշակութային միության մեծ դահլիճում:
Ներկայումս ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը գտնվում է քննարկման փուլում: Զրուցելով բնագավառի վաստակաշատ գիտնականների հետ` ցանկանում եմ ներկայացնել մի շարք առաջարկություններ, որոնց իրականացման պարագայում կլուծվեն բազմաթիվ կնճռոտ հարցեր եւ կշահենք ազգովին:
Իմ Երեւան գալուց մի երկու շաբաթ հետո մենք արդեն ընթրում էինք գլխավոր ռամկավար Ռուբեն Միրզախանյանի ու նրա կնոջՙ Անեչկայի հետՙ կուսակցության անդամներից ինչ-որ մեկին պատկանող «Ծովակ» ռեստորանում: Այն գտնվում էր Երեւանյան լճի (հեղինակի բառովՙ ծովի - թարգմ.) ափին, որը լինելով արհեստական ջրամբար, երբեմն նաեւ անջուր է մնում: Ռուբենն այդ ժամանակ ...
Նոյեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Կարբի համայնքի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ նույն դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Գայանե Օհանյանի ՙ «Հայրենախոս-նվագներ» հեղինակային ժողովածուի շնորհանդեսը:
Անհրաժեշտ էր լսելի դարձնել այս ձայները, այս դեմքերն ու անուններըՙ մահացած թե կենդանի: Եվ նրանք արեցին դա. բոլոր ոլորտների 3200 ողջ թե մահացած հայտնի հայերի կենսագրական հոդվածներ ներկայացված են մի գեղեցիկ քառագույն հրատարակության մեջՙ ինչպես Larousse հատուկ անունների բառարանը:
Ֆրանսահայ երիտասարդ հետազոտող-լրագրող, ֆրանսիական «Conflits» քաղաքագիտական պարբերահանդեսի խմբագրակազմի անդամ, «Ֆրանս Արմենի» ամսագրի գլխավոր աշխատակից, ֆրանսերենից թարգմանաբար «Ազգ»ի էջերում լույս տեսնող իր հետաքննական հոդվածներով մեր ընթրեցողներին ծանոթ հեղինակ Տիգրան Եկավյանի «Ge՛opolitique De L՛Arme՛nie» («Հայաստանի աշխարհաքաղաքականությունը») նոր հատորը, որի առաջաբանը գրել է Հայ դատի հայտնի տեսաբան ...
Իրանահայ համայնքի առօրյայում կան խնդիրներ, որոնք փորձում են լուծել համայնքային տարբեր կառույցները առկա եւ առցանց ձեւաչափերով: Այդ խնդիրներից կարելի է առանձնացնել հասարակական կյանքում կրթամշակութային որոշ նախաձեռնությունների իրականացումը, որոնք նպատակ ունեն ապահովելու համայնքի սոցիալականացման հիմնական գործառույթները:
Թվում է արտառոց բարդ ու խառնակ ժամանակներ ենք ապրում, թեեւ մեզնից ոմանք գտնում ու հիմնավորում են, որ հայությունը միշտ է նման պայմաններում ապրել, գոյատեւումից մինչեւ ազգային զարթոնքի շրջաններ ունեցել: Խնդիրը մեր հարատեւելու ճանապարհին հառնած անվտանգություն կոչվող արգելքն է, որը հաղթահարելու մի քանի միջոց կա` պայքարել, պայքարել ցանկացած միջոցով, կռվել ու ...
Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել հայկական մատենաշարի 14-րդ հատորը` անգլիախոս հանրությանը թարգմանաբար ներկայացնելով «Գերեվարված գիշերներ: Բոսֆորից Գալիպոլի Զապել Եսայանի հետ» գիրքը, որն ընդգրկում է վաղ 20-րդ դարի տաղանդավոր գրող, հրապարակագիր Զապել Եսայանի (Հովհաննիսյան, 1878-1943) երեք քիչ ծանոթ, բայց իր ապրած ժամանակը լավագույնս բնորոշ` «Մելիհա Նուրի Հանըմը», «Քողը» եւ ...
«Ազնիվ ստեղծագործելու համար նկարիչը պիտի իր հողի վրա լինի. հայրենի հողն ուժ ու միտք, ստեղծագործելու համար մեծ էներգիա է տալիս»,-այս համոզմունքով է շուրջ յոթ տասնամյակ ապրում ու ստեղծագործում անվանի գեղանկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանը :
Երիտասարդ կինոբեմադրիչ Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետարժ կինոնկարը (2021, Հայաստան) վերջերս Սանկտ Պետերբուրգի «Կինոյի այլընտրանքային տարածք» VI միջազգային կինոփառատոնում արժանացել է Հատուկ մրցանակի փառատոնիՙ նախագահիՙ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Կինոյի այլընտրանքային տարածք» ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Տյուտրյումովի կողմից: Մինչ այդ «Ժառանգը» հաղթող էր ...
Անցած նոյեմբերի 23-ին Երեւանի օպերային ստուդիայում ներկայացված Գլյուկի «Օրփեոս եւ Եվրիդիկե» օպերայի բեմադրության մեջ (բեմադրիչՙ Վռամ Կարապետյան) Օրփեոսի դերում հանդես եկավ ֆրանսիացի մեցցո-սոպրանո Քամի Բորդե-Ստուռլան: Մենք բացահայտեցինք ոչ միայն հրաշալի ձայն եւ արտիստիզմ ունեցող մի երիտասարդ երգչուհու, այլեւ մեր ժողովրդի բարեկամներից մեկին: Մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ կայացել ...
Մարիետա Խաչատրյանի ՙ վերջերս լույս տեսած եւ հիմնականում արձակ գործեր ամփոփող «Արտաժամանակ» գիրքը դեռ շնորհանդեսի չի արժանացել եւ առայժմ նրա ընկերների ընթերցանության սեղանին է, չնայած մի երկու գրախանութում արդեն առկա է:
«Ալեք Էքմեկչիի «Տանգո կնոջ չլիազորված կենսագրությունը: Ներդաշնակային պոեմ 15 ռիթմով» բանաստեղծությունների հատորը պերճախոս վկայությունն է գեղեցկության անսպառ գրավիչ ու փրկարար ուժի», գրում է Արփի Սարաֆյանը «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում գրախոսելով վերոնշյալ գիրքը, որը ճապոնական երեքտողանի հոկկու ժանրի նախատիպով է գրված եւ հաստատում է ֆրանսիացի գրող Ալեն Ռոբի Գրիլյեյի ...
Դպրոցի ավարտական դասարանում էինք, երբ հայոց լեզվի եւ գրականության մեր սիրելի ուսուցչուհինՙ աժմ լուսահոգի Ազգանուշ Ջուլհակյանը մի օր եկավ ու ասացՙ պատրաստվեք, հաջորդ դասին ազատ թեմայով շարադրություն ենք գրելու. «Ավտոբուսի կանգառում»: Երկար մտորումներից հետո ի վերջո գրեցի պատանեկան մի թրթռուն, գեղեցիկ պատում, արժանանալով դրվատանքի:
1163-ին, երբ Մորիս դը Սյուլլին կատարեց Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնարկեքը, հավանաբար չէր պատկերացնում, որ կառուցվելիք տաճարը ժամանակ հետո դառնալու է աշխարհի ամենահայտնիներից մեկը: Որ երկրագնդի չորս ծագերում ապրող ամենատարբեր ազգության ու դավանանքի մարդիկ իրենց երազանքների շարքում փայլփայելու են այստեղ լինելու երազանքը: