RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021



Տեղադրվել է` 2021-12-16 23:08:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2388, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

Լույս է տեսել «Անվտանգության արդի հիմնախնդիրները» հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուն 256 էջ ծավալով: Ժողովածուում ներկայացված են աշխարհի եւ Հայաստանի հասարակությանը սպառնացող տարատեսակ վտանգներն ու ռիսկերը եւ դրանց մեղմացման ուղիները,միջոցներն ու մեխանիզմները:

Գիտաժողովի նյութերը ներառում են Հայաստանի Եվրոպական համալսարանի եւ այլ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի,գիտահե-տազոտական կենտրոնների եւ այլ գերատեսչությունների գիտնական-ների,ասպիրանտների,հետազոտողների ուսումնասիրությունները: Մասնավորապես, դիտարկված են պետության քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ հոգեբանական, մշակութային եւ բնապահպանական, ինչպես նաեւ տեղեկատվական անվտանգության մի շարք հարցեր: Տողերիս հեղինակի զեկուցումը նվիրված էր «Էներգետիկ անվտանգության խնդիրները Արցախի Հանրապետությունում» թեմային:

Հարկ է նշել, որ գիտաժողովը կազմակերպել էր Հայաստանի Եվրոպական համալսարանը: Այն տեղի էր ունեցել 2021թ. մարտի 26-ին Հայաստանի Եվրոպական համալսարանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ