ՍԵՐԴԱՐ ՔԸԼԸՉՙ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հ. ՉԱՔՐՅԱՆ Դեկտեմբերի 14-ին, ելույթ ունենալով Մեջլիսում, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայ-թուրքական մերձեցման նախաձեռնություններին անդրադառնալիս նշել էր Սերդար Քըլըչի ՙ որպես հատուկ ներկայացուցիչ նշանակման մասին: Քըլըչը վարել էր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը, նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվել է վերջերս, ընթացիկ տարվա մարտին: Նա երիտասարդության եւ սպորտի նախկին նախարար Չաղաթայ Քըլըչի հորեղբայրն է: Սերդար Քըլըչը, «Time Turk»-ի տվյալներով, ծնվել է 1958 թ. Սեւ ծովի առափնյա Սամսուն քաղաքաում: 1980 թ. ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքական գիտելիքների ֆակուլտետը: Ապա աշխատանքի անցել Թուրքիայի արտգործնախարարությունում: 2006-2008 թթ. աշխատել է որպես ՆԱՏՕ-ի գրասենյակի գլխավոր տնօրենի օգնական, այնուհետեւ եղել է Լիբանանում Թուրքիայի դեսպանը: 2010-2012 թթ. ստանձնել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2012-2014 թթ. Ճապոնիայում, իսկ 2014-2021 թթ. ԱՄՆ-ում նշանակվել է Թուրքիայի դեսպան: |