RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021



Տեղադրվել է` 2021-12-16 23:08:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2358, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՊԱՏԻՎԸ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դեռեւս այս տարվա փետրվարին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ԳՇ-ի շուրջ չորս տասնյակ պաշտոնյաներ պահանջում էին վարչապետի եւ կառավարության հրաժարականը: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել, այնուամենայնիվ նրա հրաժարականի պահանջագրի տակ 30-ից ավելի բարձրաստիճան զիվորականներ էին ստորագրել:

«Վարչապետը եւ կառավարությունն այլեւս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային եւ ճակատագրական իրավիճակում», - տարածած հայտարարությունում գրել էին զինվորականներն ու հավելել, որ բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ, գրեթե նույնությամբ կրկնելով Անկարայի պաշտոնական զգուշացումը:

Հայտարարությունից հետո Փաշինյանն էլ էր պատասխան արձագանքով հանդես եկելՙ Facebook-ի իր էջում գրելովՙ անթույլատրելի է, որ բանակը զբաղվի քաղաքականությամբ, տա քաղաքական գնահատականներ:

Զինվորականների հայտարարությունից մի քանի ամիս անց Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին, ու հունիսի 20-ին Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի ունեցան, բայց Փաշինյանի որոշումը ոչ թե զինվորականներիՙ մտահոգություն հայտնող հայտարարությունից էր բխել, այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներից հետո:

Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ ստորագրած 30-ից ավելի զինվորականներից շատերն այժմ էլ շարունակում են զինվորական ծառայություն իրականացնել, բանակում ու զինված ուժեում բարձր պաշտոններ զբաղեցնելՙփաստացի հանդուրժելով ու համակերպվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայության հետ: Պատերազմի ժամանակ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը պահանջողներն ու նրան «ոչ ադեկվատ» գնահատական տվողները, որոնց խոսքը, թվում է, բացարձակ արժեք պետք է լինի ու լուրջ կշիռ ուննա, այժմ մոռացած, թե մոտ մեկ տարի առաջ ինչի մասին էին ահազանգում, շարունակում են աշխատել Նիկոլ Փաշինյանի ենթակայության ներքո, բառացիորեն նրա բթամատի տակ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ