RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021



Տեղադրվել է` 2021-12-16 23:08:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1775, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆԻՙ «ՀԱՅՐԵՆԱԽՈՍ ՆՎԱԳՆԵՐ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Նոյեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Կարբի համայնքի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցում կայացավ նույն դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Գայանե Օհանյանի ՙ «Հայրենախոս-նվագներ» հեղինակային ժողովածուի շնորհանդեսը:

Միջոցառման մեկնարկը տրվեց ԹՄՄ-ի իրենց բարեկամներին ուղղված շնորհակալական ուղերձով: Դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանի , ապա աշակերտների գնահատանքի խոսքերով արժեւորվեցին բարեկամների շարունակական աջակցությունն ու մշտապես դպրոցի կողքին լինելու ավանդույթը: Նշվեց, որ միջոցառումը կայացավ նվիրյալ բարերարների կողմից վերջերս հիմնովին վերանորոգված դահլիճում:

Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանը , մարզպետի օգնական Մերի Բադալյանը , Կարբի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարո Բաղդասարյանը , գրքի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, գրող-գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը , «Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր, ինչպես նաեւ հիշյալ գրքի խմբագիր Վարդեւան Գրիգորյանը , նույն թերթի աշխատակցուհի եւ գրքի սրբագրիչ Անուշ Այվազյանը , բանաստեղծուհիներ Անահիտ Արփենը եւ Սոֆիկը , հրապարակախոսներ, դպրոցի ուսուցիչները, մանկավարժները, Գայանե Օհանյանի հարազատները եւ համագյուղացիները:

Շնորհանդեսի ընթացքում ելույթներով հանդես եկան Կարբիի դպրոցի շնորհալի աշակերտները: Նրանք ներկայացրին «Հայրենախոս նվագներ» ժողովածուն: Ասմունքեցին բանաստեղծություններ նշված հեղինակային գրքից, ինչպես նաեւ անտիպ բանաստեղծություններ Գայանե Օհանյանի կողմից նախապատրաստվող եւ խմբագրման ներկայացված երկրորդ գրքից:

Ապա հաջորդեցին շնորհավորանքի եւ շնորհակալական ելույթներ: Ներկաները ժողովածուից փոխանցված տպավորությունները կիսեցին ներկաների հետ: Արժեւորվեց գիրքըՙ որպես Արցախյան երկրորդ պատերազմի հերոսների, նաեւ Կարբիի չորս նահատակների կյանքն ու նվիրումը հավերժացնող մնայուն գործ:

Գրքի տպագրման հովանավորությունը ստանձնել է Կարբի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Կարո Բաղդասարյանը: Գովեստի եւ գնահատանքի խոսքեր հնչեցին նրա մասինՙ որպես հմուտ համայնքավարի, իրենց համագյուղացու եւ դպրոցի նախկին աշակերտի, որ գնահատում է գրականությունն ու մշակույթը: Նշվեց նաեւ այն մասին, որ Բաղդասարյանը կարեւորել է իր ուսուցչուհու գրական գործունեությունը եւ աջակցել է նրանՙ լույս ընծայելու իր անդրանիկ ժողովածուն:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Գայանե Օհանյանըՙ իր երախտիքի խոսքը հղելով բոլոր այն բարի մարդկանց, որոնք կանգնեցին իր կողքին եւ հնարավորություն տվեցին իրականացնելու հեղինակային գիրք ունենալու եւ բանաստեղծական ուղի հարթելու իր երազանքը: Որպես Թեքեյան կրթօջախի նվիրյալ ուսուցչուհիՙ նա արժեւորեց դպրոցի տնօրեն Ժաննա Ավետիսյանի գործունեությունը, ինչպես նաեւ իր ուսուցիչ-ընկերների, աշակերտների դերն ու նշանակությունը այս նվիրական գործում:

Երկու հարյուր տպաքանակով լույս տեսած բոլոր գրքերը հեղինակը սիրով նվիրեց ներկաներինՙաշակերտներին, ուսուցիչներին, գրքի ծնունդը ապահովող մյուս բոլոր մարդկանց: Նվիրատվության ընթացքում անմիջական, ջերմ ու անկեղծ մթնոլորտում կատարվեց փոքրիկ հյուրասիրություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ