RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17 > #048, 2021-12-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021



Տեղադրվել է` 2021-12-16 23:08:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1511, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՇՆԱՄՈՒ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑՙ ՀԱՅՐԵՆԻ ԲԱՆՏ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ հեռուստալրագրության 4-րդ կուրս

Բաքվումՙ գերի, Երեւանումՙ կալանավոր:Բաքվի գերությունից ազատված եւ հայրենիք վերադարձած զինվորներին, պարզվեց, սպասում են բանտային ճաղեր Հայաստանում:

Հայրենիք վերադարձած տասը գերիներից հինգին ՔԿ-ն մեղադրում է Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասովՙ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Քննչական կոմիտեի միջնորդությամբ հինգից երկուսին կալանավորել են, մեկն ազատ է արձակվել, վերջին երկուսի մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն:

Հիշեցնենքՙ այս զինծառայողները գերեվարվել էին այս տարվա նոյեմբերի 16-ինՙ Սյունիքի եւ Վայոց ձորի սահմանագոտում ծավալված արյունալի մարտերի օրը: Այդ օրը հայկական կողմը երկու դիրք էր կորցրել:

Գերությունից վերադարձածներին դատում են քաղաքական ղեկավարության ցուցումով, պնդում է տասնամյակներ շարունակ զինվորների խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Գերիներին դասալիք համարող իշխանությունը նրանց ցմահ ազատազրկման կարող է դատապարտել:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր համոզմունքն է հայտնում, թե գերիներն իր համար չկան, նրանց պատճառով չպետք է Սյունիքը կորցնենք, կան սպաներ ու զինվորներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել եւ հայտնվել են գերության մեջ, ՀՀ սահմանները պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել:

Բանակն ու հայ զինվորին արժեզրկելուց հետո 90 մլն դրամ արժողությամբ նոր մեքանայով պտտվող Ալեն Սիմոնյանը հանդգնում է կասկածի տակ դնել գերեվարված հայ զինվորին հայրենասիրությունը:

«Ո՞վ է դասալիք, դո՞ւք, թե՞ տղաները: Բարձրաստիճան պաշտոնյան ասի դասալիք են, մեզ պետք չեն,միջազգային ատյանները բա ինչ պիտի ասեն,պիտի ասենՙ եթե քո երկիրը քեզ չի ընդունում, մենք ինչի ենք պայքարում քեզ հետ բերելու համար»,-ասում է նախկին գերի Կ. Մանուկյանի հայրը:

Մանուկյանը հիշում է իրենց հանդիպման ժամանակ Փաշինյանի խոսքերը, որտեղ նա նշել էր, որ գերիների ծնողներից մի փոքր է քիչ մտածում իրենց զավակների մասին, բարկությունը զսպում ու ասում. «Նա ամենքից շատ պիտի մտածեր, ոչ թե մեզանից քիչ»:

Նախկին գերու հայրը գերիների իր ցուցակն ունի, ամեն մեկի տունդարձից հետո նշում է անում նրանց անունների դիմաց եւ ասում է, որ գերիների, նաեւ իր որդու վերադարձը, իշխանության հաղթանակը չէ:

Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, երբ Փաշինյանին խիստ անհրաժեշտ էր քաղաքացիների աջակցությունը, նա Բաքվում պահվող գերիների մասին դրական էր արտահայտվում եւ փորձագիտական շրջանակների համար տարակուսանք առաջացնող հայտարարություններ անում:

«Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, ինքնիշխանության համար, եւ նրանք մեզ կներեն մեկ-երկու ամիսներ ավելի մնալու համար, բայց իրենք մեզ չեն ների, եթե մենք զիջենք մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ասում էր Փաշինյանը:

Իսկ այս զինծառայողների գերեվարման հենց հաջորդ օրն էր ասել, որ անհրաժեշտություն կա պարզելՙ ի՞նչ հանգամանքերում են նրանք գերեվարվել:Փաշինյանի ելույթից հետո գերիները Բաքվի բանտերում երկու, ամիսից ավել են պահվում: Կներե՞ն նրանք մեզ ու Փաշինյանին:

Արդյոք միջազգային հանրությունը, մարդասիրական այսօրինակ խնդրի վերաբերյալ Հայաստանի առաջին դեմքերի վերաբերմունքը տեսնելով, անհետեւողականություն չի՞ դրսեւորի:

Ու՞ր է տանում այս երկիրը պողպատե մանդատակիր իշխանությունը,նախ ինքն իրեն, հետոՙ բոլորիս, հարց է տալիս իրեն Մանուկյանը,ու ներողություն խնդրում գերիներից բոլորի անունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 17-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ