ՁԱՅՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ Ներկայումս ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը գտնվում է քննարկման փուլում: Զրուցելով բնագավառի վաստակաշատ գիտնականների հետ` ցանկանում եմ ներկայացնել մի շարք առաջարկություններ, որոնց իրականացման պարագայում կլուծվեն բազմաթիվ կնճռոտ հարցեր եւ կշահենք ազգովին: ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում կարծում եմ ճիշտ կլիներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը կարգավորող իրավական դաշտը թողնել անփո-փոխ:Այսինքն, ներկայիս կարգավիճակը պահպանել կատարելով որոշ փոփոխություններ: Չպետք է մոռանալ, որ ՀՀ ԳԱԱ ստեղծվել է հայրենական պատերազմի դաժան տարիներին, երբ խորհրդային պետությունը գտնվում էր գրեթե անհուսալի վիճակում: Առաջարկում եմ կազմակերպել եւ իրականացնել ՀՀ ԳԱԱ անդամների ընտրություններ:Այն հնարավորություն կտա նոր լիցք հաղորդել գիտության զարգացմանը,խրախուսել լավագույն գիտնականներին,հասնել գիտության նոր բարձունքների: Առաջարկում եմ գիտաշխատողների հաստիքացուցակները եւ աշխատավարձի կամ հավելավճարի չափը սահմանել ըստ կատարած աշխատանքի` հրատարակված գրքեր, տպագրված գիտական աշխատան-քներ,պաշտպանված ատենախոսություններ եւ այլն: ՀՀ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծում առաջարկում եմ կատարել հետեւյալ փոփոխությունը: Գիտահետազոտական ինստիտուտների տնօրենների համար կան սահմանափակումներ` 65 տարին լրանալուց հետո քաղաքացին տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի:Բուհերի ռեկտորների համար ընդունված է 70 տարին: Առաջարկում եմ ինստիտուտի տնօրեններին առնչվող տարիքային սահմանափակումը նույնպես դարձնել 70 տարի կամ հանել տարիքային սահմանափակումը:Անհրաժեշտ է հաշվի առնել ղեկավարի կատարած աշխատանքը, ներդրումը գիտության տվյալ ոլորտում,կազ-մակերպչական հատկությունները, հայրենասիրությունը եւ այլ կարեւոր հատկանիշներ:Աշխարհի շատ երկրներում նմանատիպ սահմանափակումներ գոյություն չունեն: Սկոպուսի հոդվածները չդիտարկել հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ինստիտուտների գործունեության արդյունավետության չափորոշիչ, քանի որ նշված բաժանմունքի առաքելությունը հայագիտության զարգացումն է: |