RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2021-12-02 23:32:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1301, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻ «ԿԱՐՄԻՐ»-Ը ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳԻՐՔ»

«Ազգ»-ի վաղեմի աշխատակից, երիտասարդ գրող եւ այժմ հեռուստալրագրող Հովիկ Աֆյանի «Կարմիր» գիրքը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»ՙ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում: Մրցույթն անցկացվել է առցանց ձեւաչափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՙ «Կարմիր»-ը մեր երկրից միակ գիրքն է եղել, որը մասնակցել է միջազգային մրցույթինՙ ներկայացնելով Հայաստանը: Այն հաղթել է ընթերցասերների քվեարկության արդյունքում:

«Շատ ուրախ եմ, որ «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»: Ու քանի որ այն ամբողջ մրցույթում հարյուրավոր գրքերի մեջ միակն էր Հայաստանից, այսօր կարող եմ հանգիստ գլուխս դնել բարձինՙ վստահությամբ, որ մի բան արեցի Հայաստանի համար: Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին, որոնց օգնությամբ տեղի ունեցավ այս հաղթանակը»,- նշում է Հովիկ Աֆյանը:

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:

«Կարմիրը» գրքում հեղինակն ընդգծում էՙ պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնումՙ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:

Այս գիրքը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ