RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2021-11-18 > #044, 2021-11-26 > #045, 2021-12-03 > #046, 2021-12-10 > #047, 2021-12-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021



Տեղադրվել է` 2021-12-02 23:32:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2647, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հայոց պատմության նորագույն շրջանի անբաժան մաս է կազմում տարբեր ասպարեզներում Հայրենիք-Սփյուռք բազմավեկտոր համագործակցությունը: Առանձնանում են հատկապես հոգեւոր, կրթամշակութային եւ գիտության ոլորտները: Դրա հերթական դրսեւորում էր 20212 թ. նոյեմբերի 26-ին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում կազմակերպված Բեյրութի Հայկազյան եւ Երեւանի Մանկավարժական համալսարանների միջեւ կնքված համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը եւ «Հայկազյան հայագիտական հանդես»-ի 41-րդ հատորի շնորհանդեսը:

Միջոցառան վարող, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ողջունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի ներկայացուցիչներին, հանդեսի 41-րդ համարում տպագրված հեղինակներին ու հյուրերին եւ խնդրեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան պատերազմներում եւ վերջին օրերին զոհված հայ զինվորների ու խաղաղ բնակիչների հիշատակը: Այնուհետեւ ասաց, որ Մանկավարժական ու Հայկազյան համալսարանների միջեւ կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ ստորագրվելու է Համագործակցության հուշագիր: Այն ստորագրելու համար սեղանի մոտ հրավիրվեցին համալսարանների ղեկավարներըՙ ռեկտորի պաշտոնակատար, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Խոեցյանը եւ վերապատվելի, դոկտոր Փոլ Հայդոսթեանը :

Վերջիններս ստորագրեցին եւ փոխանակեցին հուշագրի մեկական օրինակները: Դրանից հետո հոբելյանական հատորը բավական բովանդակալից ներկայացրեցին Արծվի Բախչինյանը եւ Տիգրան Պետրոսյանցը:

Այնուհետեւ սրտի խոսք ասելու համար ամբիոնի մոտ հրավիրվեցին հատորի հոդվածագիրներ, դոկտոր պրոֆեսորներ Սուրեն Սարգսյանը, Վանիկ Վիրաբյանը, Գեւորգ Ստեփանյանը, ինչպես նաեւ Սուրեն Դանիելյանը, Լալիկ Խաչատրյանը, Խաչատուր Ստեփանյանը եւ այլք: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ հանդեսի խմբագիր, դոկտոր Անդրանիկ Տաքեսյանը :

Բոլոր ելույթ ունեցողները կարեւորելով հանդեսի ազգաշահ գործունեությունըՙ բարձր գնահատեցին այն եւ հետագա հաջողություններ մաղթեցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 03-12-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ