ԹՄՄ-Ը ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄՈՆՐԵԱԼԻ «ՍՊԻՏԱԿ ԳԻՇԵՐՆԵՐԻՆ» Մոնրեալի (Կանադա) համաժողովրդական սիրված տոներից է «Սպիտակ գիշերները», որի ընթացքում բնական եւ արհեստական լույսերով ողողված քաղաքում անցկացվում են մշակութային, թատերական ու մարզական տարատեսակ միջոցառումներ: Այս տարի դրանց ավելի ճոխ մասնակցում է Թեքեյան մշակութային միությունը երաժշտական հայկական ծրագրով, ընգծելով Կանադայի բազմամշակույթ նկարագիրը: ԹՄՄ-ի Melody («Մեղեդի») համույթը, «Հայք» վոկալ քառյակի հետ համագործակցաբար, Մոնրեալի Անգլիկան մայր տաճարում կներկայանա զուտ հայկական դասական ծրագրով, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Սպենդիարյանի, Կանաչյանի, Զաքարյանի, Բաբաջանյանի եւ այլոց երգերն ու գործիքային երաժշտությունը: Համերգը տեղի կունենա այսօր (Մոնրեալի ժամանակացույցովՙ վաղը), երեկոյան ժամը 18:45-ին: Ակնկալվում է պետական, քաղաքային ու եկեղեցական բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը: |