«ՈՒՐԱԼԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Armsport.am-ի տեղեկացմամբ, Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» 39-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկու ծառայություններով հետաքրքրված է Եկատերինբուրգի «Ուրալը», որը ՌԴ պրեմիեր լիգայի առաջնության ուղեգիր է նվաճել: Բերեզովսկին 2011-ի տարեվերջին 1,5 տարվա պայմանագիր էր կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ: Սակայն փորձառու դարպասապահը թիմի կազմում ընդամենը 7 անգամ է պաշտպանել «Դինամոյի» դարպասն առաջնության հանդիպումներում: Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին: Ռոման Բերեզովսկին ՌԴ առաջնություններում հանդես գալու ահռելի փորձ ունի: Նա ժամանակին Սարգիս Հովսեփյանի հետ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի «Զենիթում», ապա պաշտպանել է Մոսկվայի «Տորպեդոյի», մերձմոսկովյան «Խիմկիի» եւ մայրաքաղաքի «Դինամոյի» դարպասները: |