RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 27-04-2013



Տեղադրվել է` 2013-04-26 23:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1983, Տպվել է` 78, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Ի. Պ.

Գիտնական Ռուբեն Ալանակյանը կատարել է ուսումնասիրություն նույնականացման քարտերի վերաբերյալ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ներկայացրեց վտանգավոր գործոնները, որոնք առկա են նույնականացման քարտեր ստացողների համար:

Ռուբեն Ալանակյանն ասում է, որ մատնահետքերը, որոնք լինելու են նույնականացման քարտերում, պարունակելու են ինֆորմացիա տվյալ մարդու առողջության մասին, եւ նախատեսվում է հետագայում ստեղծել առողջության կենտրոնական բազա, որտեղ նույնականացման քարտերի միջոցով կհավաքեն տվյալներ մարդկանց առողջության մասին, ինչը հետագայում կարող են օգտագործել տարբեր նպատակներով: Ռուբեն Ալանակյանը նաեւ ասում է` եթե թղթադրամները փոխարինվեն էլեկտրոնային փողերով, իսկ դրանց կառավարումը լինի նույնականացման քարտերի միջոցով, ապա հնարավոր է, որ քարտերի միջոցով գաղտնի գողանան նաեւ մարդկանց գումարները:

Պարոն Ալանակյանի փոխանցմամբ` վերջերս իրավապաշտպան Թամարա Սարգսյանը նկատել է, որ կառավարության կայքում գրված է նաեւ բիոսկանավորման մասին: Ռուբեն Ալանակյանը ենթադրում է, որ մարդկանց են սկանավորելու: Խուսափելու համար մարդկությանը ու երկրին` նույնականացման քարտերի միջոցով սպառնացող վտանգներից, պարոն Ալանակյանն ասում է, որ դրանցից պետք է հրաժարվել, ինչպես դա արեց Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 27-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ