«7 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՓՈՒՉԻԿ ՉԷ» Ա. Մ. ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր անհամաձայնութունը հայտնեց ԲՀԿ-ն ներկայացնող մեկ այլ պատգամավորի` Նաիրա Զոհրաբյանի այն արտահայտությանը, թե Հայաստանի 7 տոկոս տնտեսական աճը փուչիկ է: Նա նշեց, որ համաձայն չէ այդ կարծիքին, եւ տնտեսական աճը փուչիկ չէ: Խոսելով վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասինՙ Վարդան Բոստանջյանն ասաց, որ այդ վերանշանակումը ճիշտ է, եւ Տիգրան Սարգսյանը կարող է իրագործել իր առջեւ դրված խնդիրները: Նա նշեց նաեւ, որ կառավարությունը տնտեսության զարգացման համար պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի ներդրումների ներգրավմանը: |