RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1321, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸՙ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Մայիսի 29-ին, Եվրոպայի Հայաստանի բարեկամներ կազմակերպության նախաձեռնությամբ, Բրյուսելումՙ Եվրոխորհրդարանի շենքում կայացավ «Հայոց ցեղասպանության ճանա՛չումը հաշտեցման կամուրջ խորագրով» կոնֆերանս, որին մասնակցում էին Եվրոմիություն-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Տհոչարուսը, Ֆրանսիայի խորհրդարանի UMP կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեն, Եվրոպայի Հայաստանի բարեկամներ կազմակերպության պատասխանատու Գասպար Գասպարյանը, «Vous nexistez pas» գրքի հեղինակ Սեւակ Թորոսյանը, Լուվենի Կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Բեռնարդ Կուլին, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը :

Հիշեցնենք, որ ֆրանսիայի պատգամավոր տիկին Վալերի Բուայեի ներդրումն ու ջանքերը մեծ են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման խնդրում: Այս տարիՙ ապրիլի 24-ին նա այցելել է Հայաստան եւ Ղարաբաղ: Շնորհակալություն հայտնելով իրեն ընձեռված այդ հնարավորության համարՙ նա ընդգծեց, որ օրինագծի ընդունումը նախ եւ առաջ նշանակում է մարդու իրավունքների պաշտպանություն, ինչը իր երկրիՙ Ֆրանսիայի կարեւորագույն արժեքներից է:

Տիկին Բուայեն տեղեկացրեց, որ ինքը եւ իր ընտանիքը բազմիցս ենթարկվել են ճնշումների եւ սպառնալիքների: Սակայն որքան շատ են սպառնալիքներնՙ այնքան ավելի են ամրապնդվում Վալերի Բուաեյի ներքին համոզմունքներն օրենքի ընդունման խնդրում:

Ցավով վերաբերվելով ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից օրենքի քննադատությանը, նա համոզմունք հայտնեց. որ դա իրեն ամենեւին չի հիասթափեցրել, հակառակըՙ օգնել է, եւ ներկայումս դարձյալ հանդես է եկել եւս երկու նոր առաջարկությամբ:

Այսօր, առավել քան երբեւէ, Ֆրանսիան իր ձայնը պետք է բարձրացնի մարդու իրավունքների պաշտպանության, մարդկային արժեքների եւ ազատության համար: Հիշողությունը եւ մարդու իրավունքները նավթով չեն գնվում, ընդգծեց Վալերի Բուայենՙ հավելելով, որ օրենքի մերժման հետեւանքները շատ ավելի ծանր կարող են լինել, քանի որ հանցագործությունը եթե չի պատժվում, ապա կրկնվում է:

Ըստ Վալերի Բուայեի, 2012-ին Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը Փարիզում հանդիպել են Կոմիտասի արձանի մոտ եւ օրենքի ընդունման վերաբերյալ երկուստեք համաձայնության են եկել:

Տիկին Բուայեի խոսքերով ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին պետք է արվի հնարավորը, որպեսզի խնդիրը վերջնական լուծում ստանա:

«Մենք չենք ապրում անցյալով, մենք վերապրում ենք անցյալը, այդ իսկ պատճառով ցեղասպանությունը պետք է ընդունվի, դա մեծ դեր է խաղում եւ թույլ կտա հաշտության կամուրջ ստեղծել երկու երկրների միջեւ», ընդգծեց Լուվենի համալսարանի պրոֆեսր Բեռնարդ Կուլին, հավելելով, որ ցեղասպանության մերժումը եւս ցեղասպանություն է:

Կոնֆերանսին մասնակցել է նաեւ հայաստանյան պատվիրակությունըՙ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը, Հրանտ Բագրատյանը, Վահան Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանը եւ այլք, սակայն նրանք կոնֆերանսը սկսվելուց երկու րոպե առաջ լքեցին դահլիճը եւ վերադարձան կոնֆերանսի ավարտինՙ վերջին հինգ րոպեին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ