RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#087, 2013-05-25 > #088, 2013-05-30 > #089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013



ԹԱԵՔՎՈՆԴՈ

Տեղադրվել է` 2013-05-30 23:58:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1111, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ

Թաեքվոնդոյի «Ար-Մար» ակումբի 10 պատանի մարզիկներով համալրված Հայաստանի հավաքականը գերազանց ելույթներ ունեցավ Վրաստանի պատանիների բաց առաջնությունում: Մեր մարզիկները նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ:

Իրենց գերազանց դրսեւորեցին եւ մրցաշարի հաղթողներ դարձան Արթուր Վարդանյանն ու Սարգիս Գրիգորյանը: Արծաթե մեդալներով պարգեւատրվեցին Հենրի Բադալյանը, Արթուր Գալստյանն ու Գագիկ Առաքելյանը: Բրոնզե մեդալներ նվաճեցին Ռուբեն Առաքելյանը, Ռոման Հայրապետյանը, Սլավա Խաչատրյանն ու Ռաֆիկ Սուքիասյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը Գագիկ Դարբինյանն էր: Մրցումները սպասարկող մրցավարների թվում էր Դավիթ Ղահրամանյանը:

Վրաստանի ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսին հավաք կազմակերպելու հարցում: Դրանից հետո հայ թաեքվոնդոյիստները կնախապատրաստվեն օգոստոսին Բուլղարիայում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #89, 31-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ