RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 20-09-2013



Տեղադրվել է` 2013-09-19 23:11:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 761, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԵՏ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն հատկացրել է 25 000 000 ՀՀ դրամ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից սարքավորումներով համալրելու համար:

«Մենք այստեղ ենք, որովհետեւ անտարբեր չենք: Կարեկցանքից եւ բարի խոսքերից բացի, անհրաժեշտ են նաեւ կոնկրետ քայլեր: Մենք պետք է միավորվենք քաղցկեղի դեմ պայքարում եւ անենք ամեն ինչ, որպեսզի հիվանդներն անհրաժեշտ որակյալ բուժօգնություն ստանան հենց Հայաստանում եւ ստիպված չլինեն գնալ արտերկիր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի սարքավորումներ` Draeger Fabius մակնիշի ինհալացիոն անզգայացման սարք, Siemens մակնիշի շարժական ռենտգեն նկարահանման սարք, ինֆուզիոն ներարկչային պոմպեր` դեղորայքի ներերակային ներարկման դոզավորման սարք, մոնիտորներ, բժշկական արտածծիչ սարք, թոքերի արհեստական շնչառության սարք:

ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն, հիվանդանոցը սպասարկում է ողջ հանրապետության բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3200 վիրահատություն, շուրջ 4500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում բազմաթիվ ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն արժանացել է շնորհակալագրի եւ պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

Հիշեցնենք, որ առողջապահության համակարգի արդիականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ն 2007 թվականից մինչեւ օրս իրականացրել է հետեւյալ ծրագրերը.

Նեոնատալ խնամքի ժամանակակից սարքավորումներ է տրամադրել մայրաքաղաքի եւ Հայաստանի բոլոր մարզերի ծննդատներին եւ մոր ու մանկան խնամքի կենտրոններին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաեւ մասնագետների վերապատրաստում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում մանկական մահացության ցուցանիշի կրճատմանը:

Աջակցել է Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարի իրականացմանը:

Մեծ ներդրում է կատարել Հայաստանում «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի» ստեղծման գործում:

Աջակցությունՙ շտապ բժշկական օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման գործում:

Ժամանակակից սարքավորումներ է տրամադրել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին:

Աջակցել է երեխաների զարգացման միջազգային կենտրոնին (աուտիզմով հիվանդ երեխաներին):

Քանաքեռ-Զեյթունի ակնաբուժական կլինիկայում բացվել է գերժամանակակից սարքավորումով 4 նոր կաբինետ:

Աջակցել է Հայաստանի միջազգային երրորդ բժշկական համագումարի իրականացմանը եւ ներկայացրել է Mobile Health Solution նորարական լուծումը` ուղղված առողջապահական ծառայությունները բնակչության համար առավել հասանելի դարձնելուն:

Հայկական կարմիր խաչի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում աջակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման արշավի իրականացմանը:

Աջակցել է Մեծամորի բուժհամալիրի ջեռուցման եւ տաք ջրի մատակարարման լոկալ համակարգի կառուցմանը:

Շտապ բուժօգնության ավտոմեքենա է տրամադրել Վայոց Ձորի Խաչիկ գյուղին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 20-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ