RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 20-09-2013



Տեղադրվել է` 2013-09-19 23:11:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 879, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇՆԵՐԸ 9-ՐԴՆ ԵՆ ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ

Բուդապեշտում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեր հավաքականի կազմում վերջինը մրցագորգ դուրս եկավ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը: Առաջին 2 գոտեմարտերում հաղթելով մադագասկարցի Թոդիսոն Ռատոլոյանահրիին եւ գվատեմալացի Օռլանդո Մարտինեսին, Գրիգորը քառորդ եզրափակիչում պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանաուին եւ գրավեց 9-րդ տեղը:

Այսպիսով, Բուդապեշտում մրցագորգ դուրս եկած մեր 6 ազատոճային ըմբիշներից միայն Դավիթ Սաֆարյանին հաջողվեց մրցանակակիր դառնալՙ հռչակվելով աշխարհի չեմպիոն մինչեւ 66 կգ քաշային կարգում: Հենց նրա նվաճած ոսկե մեդալի շնորհիվ էլ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում 73 երկրների մրցապայքարում 18 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը: Հաղթող է ճանաչվել Իրանի ընտրանին (46 միավոր): 2-րդ տեղը զբաղեցրել են ռուսները (44), 3-րդըՙ վրացիները (29): Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Ուկրաինանՙ 27 միավոր, ԱՄՆ-ըՙ 25, Հնդկաստանըՙ 23, Կուբանՙ 19, Մոնղոլիանՙ 19 եւ Թուրքիանՙ 18: Ադրբեջանը 15 միավորով գրավել է 11-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 20-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ