RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 20-09-2013



Տեղադրվել է` 2013-09-19 23:11:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 740, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱՍԱԴ. «ՍԻՐԻԱՆ ԿԿԱՏԱՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

Պ. Ք.

Ամերիկացիները կփորձեն նրան մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը պատրաստ է կատարել քիմիական զենքին վերաբերող համաձայնության պայմանները: «Սիրիան մեկ շաբաթվա ընթացքում իր զինանոցներին առնչվող բոլոր տվյալները կուղարկի Քիմիական զենքի արգելման կազմակերպություն», հայտարարել է Ասադը:

Նրա խոսքերով, Սիրիան համաձայն է իր քիմիական զենքը հանձնել ամեն մի երկրի, որն այն կընդունի ոչնչացնելու նպատակով: Ասադի կարծիքով, այդ քիմիական զենքի ոչնչացման գործողությունը տեխնիկապես շատ բարդ է. այն կպահանջի մոտավորապես 1 մլրդ դոլար եւ կտեւի առնվազն 1 տարի:

Բաշար Ասադը հայտարարել է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձան Գուտայում քիմիական զենքի օգտագործման պատասխանատվությունը ընկած չէ կառավարական ուժերի վրա. իշխանություններն ունեն ապացույցներ, որ զարին օգտագործել են ահաբեկչական խմբավորումները:

Նախագահը նաեւ ասել է, որ Սիրիայում առկա է ոչ թե քաղաքացիական պատերազմ, այլ «Ալ Ղաիդայի» հարձակում: Ասադի խոսքերով, Սիրիայում կռվում են տասնյակհազարավոր գրոհայիններ, ըստ որում նրանց 80-90 տոկոսը կապված է «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի եւ հարակից խմբավորումների հետ:

Իր հերթին Մոսկվան սեպտեմբերի 19-ին հայտարարել է, որ պատրաստվում է հնարավորինս շուտ ՄԱԿ-ի ԱԽ-ին փոխանցել ապացույցներ, որ հենց սիրիական ընդդիմությունն է քիմիական զենքի օգտագործել: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը մեջբերում է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի այն խոսքերը, որ ապացույցները ՄԱԿ-ին կհանձնվեն սեպտեմբերի 20-ին:

Ինչ վերաբերում է ամերիկացի դիվանագետներին, նրանք սիրիական ընդդիմության օգնությամբ հավաքել են նյութեր, որոնք թույլ կտան մեղադրել Բաշար Ասադին պատերազմական հանցագործությունների մեջ: Այդ մասին հաղորդում է Yahoo News-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան Սթիվեն Ռապին:

Այդ դիվանագետի խոսքերով, ԱՄՆ-ը նյութեր է հավաքում Ասադի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով: Սիրիացի ընդդիմադիրների որոշ խմբեր հատուկ պատրաստություն են անցել, որպեսզի սովորեն փնտրել եւ նույնականացնել անհրաժեշտ տեղեկությունները: Արդեն հավաքված են 200 հազար էջից ավելի նյութեր, որոնք պահվում են Եվրոպայի տարածքում ԱՄՆ-ի ստեղծած կենտրոնում:

Դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մտադիր են ստեղծել յուրատեսակ «խառը դատարան»ՙ ներգրավելով թե՛ «միջազգային խաղացողներին» եւ թե՛ սիրիացիներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 20-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ