RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 822, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 14

Orange-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ 42 ՄԲ/Վ ԳԵՐԱՐԱԳ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԸ ՄԻԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ՔԱՂԱՔՆԵՐԻՆ, ՈՐՏԵՂ ԳՈՐԾՈՒՄ Է 42 ՄԲ/Վ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ՑԱՆՑ

Երեկ Orange-ը հայտարարեց մինչեւ 42 Մբ/վ արագությամբ գերժամանակակից 3G+ ցանցի մեկնարկը Արարատ քաղաքում: Արարատը հինգերորդ քաղաքն է Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Էջմիածնից հետո, որտեղ Orange-ը կառուցել է մինչեւ 42 Մբ/վ արագության հնարավորությամբ HSPA ցանց: Հայաստանի մյուս քաղաքներում եւ գյուղերում, որտեղ ապրում է բնակչության ավելի քան 95%-ը, Orange-ը տրամադրում է մինչեւ 21 Մբ/վ արագությամբ ցանցի հնարավորություններ:

«Orange-ը շարժական կապի միակ օպերատորն է Հայաստանում, որն առաջարկում է ժամանակակից 42 Մբ/վ գերարագ ցանց Երեւանում եւ մյուս չորս քաղաքներում: Այսօր Հայաստանի ողջ տարածքում որակյալ ինտերնետի մեծ պահանջարկ կա, ուստի մենք շարունակելու ենք ընդլայնել 42 Մբ/վ ցանցի աշխարհագրությունը այլ քաղաքներում եւս:

Մեր ցանցի վերազինման աշխատանքները համընկնում են մի ժամանակահատվածի հետ, երբ գերմանական անկախ «P3 Communicationsե հետազոտական ընկերության կողմից, Հայաստանում կատարված փորձարկումների արդյունքներով, Orange-ի 3G ցանցն արդեն երկրորդ անգամ ճանաչվում է շարժական ինտերնետի որակի առաջատարը Հայաստանում: Մեր նպատակն է նորագույն տեխնոլոգիաների միջոցով բարելավել բաժանորդների ամենօրյա կյանքըՙ լինի դա մեծ քաղաքներում, թե գյուղերում», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ինտերնետ Հիմա 4 մոդեմը, որը համատեղելի է 42 Մբ/վ արագությամբ ցանցի հետ, թույլ է տալիս հաշված վայրկյանների ընթացքում բեռնել երաժշտություն, ֆիլմեր, ծրագրեր, խաղալ առցանց խաղեր, ինչպես նաեւ ֆիլմեր դիտել ինտերնետում առանց ընդհատումների, նույնիսկ HD որակով: Ինտերնետ Հիմա 4 մոդեմը կարելի է ձեռք բերել 1 դրամովՙ 12 ամիս բաժանորդագրությամբ:

Առաջարկի բոլոր մանրամասները http://orangearmenia.am/internet/:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ