RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



Տեղադրվել է` 2013-09-20 23:22:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 921, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՂԱԶԱՐՅԱՆՆ ԻՐ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Մեկնարկեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարը: Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս ՀՀ հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, մեկնարկային խաղում հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց հունական ՊԱՕԿ-ին:

Ղազախստանի չեմպիոնն առաջինը բացեց հաշիվը: 50-րդ րոպեին 11 մ հարվածը հստակ իրացրեց Կանյասը: Սակայն հետագայում դաշտի տերերը 2 գոլ խփեցին ու հաղթեցին: Ընդ որում հաղթական գնդակը Վուկիչը խփեց ավելացված ժամանակում:

Գեւորգ Ղազարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում մասնակցեց ողջ հանդիպմանը: Թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը «Շախտյորի» մի քանի ֆուտբոլիստներից բացի, դժգոհ է եղել նաեւ Ղազարյանի ցուցադրած խաղից. «Կարող էինք հաղթել, սակայն մի քանի հանգամանքների պատճառով պարտվեցինք: Սարսափելի վատ խաղաց Ֆինոնչենկոն: Շատ գովեցինք նրան, «աստղ» դարձրինք: Խիժնիչենկոն եւ Ղազարյանն էլ վատ խաղացին: Դրանց գումարվեց Պորիվաեւի անիմաստ հեռացումը խաղադաշտից: Ե՛վ այս, ե՛վ «Սելթիկից» կրած պարտությունները ցավալի են մեզ համար: «Սելթիկի» հետ խաղում ոչ մեկին չէի կարող նախատել, բոլորն էլ իրենց ողջ ուժերը ներդրեցին: Իսկ այսօրվա խաղում պատկերն այլ էր: Եթե Վիչյուսը 2-րդ գոլը խփեր, չէինք պարտվի»:

Անհաջող հանդես եկավ նաեւ G խմբում ընդգրկված Կիեւի «Դինամոն», որը սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց բելգիական «Գենկին»: Մախաչկալայի «Անժին» Տիրասպոլում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Մոլդովայի բազմակի չեմպիոն «Շերիֆի» հետ: «Անժիի» կազմում բացակայում էր Կառլեն Մկրտչյանը: Ռուսաստանի մյուս ներկայացուցիչըՙ Կրասնոդարի «Կուբանը» մրցակցի դաշտում պարտվեց շվեյցարական «Սանկտ Գալենին» (0-2), որը նախորդ փուլում պայքարից դուրս էր մղել Մոսկվայի «Սպարտակին»:

Իսկ ահա D խմբում ընդգրկված Կազանի «Ռուբինը» Սլովենիայի «Մարիբորի» հետ արտագնա խաղում աչքի ընկավ արդյունավետությամբՙ հաղթելով 5-2 հաշվով:

Ուկրաինական 2 ակումբներՙ «Չեռնոմորեցն» ու «Դնեպրը» հաջողության հասան մրցակիցների դաշտերում: «Չեռնոմորեցը» Զագրեբում 2-1 հաշվով առավելության հասավ տեղի «Դինամոյի» նկատմամբ: Իսկ «Դնեպրը» 1-0 հաշվով հաղթեց ռումինական «Պանդուրիին»:

Ահա կայացած մյուս հանդիպումների արդյունքները. «Թուն»-«Ռապիդ»ՙ 1-0, «Ֆրայբուրգ»-«Սլովան»ՙ 2-2, «Էշտորիլ»-«Սեւիլիա»ՙ 1-2, «Բետիս»-«Լիոն»ՙ 0-0, «Վիկտորիա»-«Ռիեկա»ՙ 4-0, «Լացիո»-«Լեգիա»ՙ 1-0, «Ապոլոն»-«Տրաբզոնսպոր»ՙ 1-2, «Տոտենհեմ»-«Տրոմսյո»ՙ 3-0, «Մաքաբի»-«Ալկմար»ՙ 0-1, «Վալենսիա»-«Սուոնսի»ՙ 0-3, «Էյնդհովեն»-«Լուդոգորեց»ՙ 0-2, «Զալցբուրգ»-«Էլֆսբորգ»ՙ 4-0, «Ստանդարտ»-«Էսբերգ»ՙ 1-2, «Վարեհեմ»-«Վիգան»ՙ 0-0, «Ֆիորենտինա»-«Պասուշ»ՙ 3-0, «Այնտրախտ»-«Բորդո»ՙ 3-0, «Մաքաբի» Թ.-Ա.-«Ապոել»ՙ 0-0:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ