ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՄԻՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ԵՆ Շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնության 7-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը մրցաշարում առաջին անգամ պարտիան ավարտեց ոչ-ոքիՙ հաշտություն կնքելով Վահապ Սանալի հետ: Տուրը հաղթական էր Վահե Բաղդասարյանի համար, որը պարտության մատնեց Յիյե Վանգին: Մեր շախմատիստները վաստակել են 4,5 միավոր: Վահեն 27-րդ տեղում է, Սամվելըՙ 31-րդ: Մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է Յույ Յանյինը: 6 միավորով նրան հետապնդող Ալեքսանդր Իպատովը հաղթեց Դաս Դեբաշիսին: Կանանց մրցապայքարում Մարիա Գեւորգյանը 4 միավորով 35-րդ տեղում է: Մարիան 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Վլադա Սվիրիդովայի հետ: Առաջատարը 6 միավորով ռումինուհի Իրինա Բուլմագան է, որը պարտության մատնեց մինչ այդ աղյուսակը գլխավորող ինդոնեզացի Վարդա Մեդինային: Վերջինս 5,5 միավորով Ալինա Կաշլինսկայայի, Դեյսի Կորիի եւ Մերի Արաբիձեի հետ հետապնդում է առաջատարին: |