ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ՀՀ անկախության օրվա միջոցառումների շրջանակում 2013թ. սեպտեմբերի 18-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում կայացել է համերգ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը եւ Բելառուսի «Միասին» երիտասարդական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ պետական կոնսերվատորիայի եւ Բելառուսի հայազգի բարերարների աջակցությամբ: Համերգին ելույթ են ունեցել Հայաստանից ժամանած, միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը եւ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, դաշնակահար Ալեքսանդր Պոլյակովը: Հնչեցին Ա.Խաչատրյանի, Ա.Բաղդասարյանի, Կոմիտասի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառմանը ներկա էին ԲՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելություների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ: |