ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ Շախմատի Գրան պրիի խաղարկության 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը կրկին պարտվեց` զիջելով Կատերինա Լահնոյին: Դանիելյանը կես միավորով Նախբաեւայի ու Կոստենյուկի հետ եզրափակում է աղյուսակը: 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց Համպի Կոներուն` պարտության մատնելով Ալեքսանդրա Կոստենյուկին: Կոներուն 3 միավորով միանձնյա առաջատարն է: 2,5 միավոր ունի Հարիկա Դրոնավալին` հաղթելով Օլգա Գիրյային: Առաջին պարտությունը կրեց Չժաո Սյուեն` զիջելով Բելա Խոթենաշվիլուն: Իսկ Նաֆիսա Մումինովան առաջին հաղթանակը տոնեց Գուլիսխան Նախբաեւայի հետ պարտիայում: Ցզյույ Վենցզյունն էլ հաղթեց Անտուանետա Ստեֆանովային: |