Samsung Galaxy Note 3-Ն ԱՐԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է. ՊԱՏՎԻՐԵՔ ՆԱԽԱՊԵՍ ԵՎ ՍՏԱՑԵՔ ՆՎԵՐ ԵՎ ԶԵՂՉ ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ այսուհետեւ կարելի է պատվիրել Samsung Galaxy Note 3 երկար սպասված սմարթֆոնը մինչեւ սեպտեմբերի 27-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ Երեւան, Ամիրյան 3 սպասարկման կենտրոնում եւ հեռախոսի S View պատյանը ստանալ նվեր: Բացի դրանիցՙ կարելի է ստանալ Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցըՙ 50 % զեղչով ձեռք բերելու կտրոն*: Samsung Galaxy Note 3 սմարթֆոնը ստեղծված է հարստացնելու օգտագործողի առօրյան գերժամանակակից ծառայությունների եւ տեխնոլոգիաների միջոցով, իսկ հսկայական էկրանի բացառիկ պայծառությունը լուսանկարների եւ տեսանյութերի դիտումը, էլեկտրոնային գրքերի ընթերցումը եւ մուլտիմեդիայի օգտագործումը դարձնում է պարզապես անմոռանալի: Ոճային Samsung Galaxy Gear ձեռքի սմարթ-ժամացույցը թույլ է տալիս մշտապես տեղեկանալ ստացվող զանգերի, հաղորդագրությունների, նամակների եւ հիշեցումների մասին, ցանկության դեպքում նաեւ զանգեր կատարել հենց սմարթ-ժամացույցիցՙ ձայնային հրահանգով... Samsung Galaxy Note 3 սմարթֆոնն արժե 335 000 դրամ : ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում ձեռք բերված սմարթֆոնի համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաեւ ապառիկ: * Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը վաճառքի կհանվի ս.թ. հոկտեմբերից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: |