RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1830, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ԿԱՑՆԱՍՊԱՆԻ ՍԿԱՆԴԱԼԻՑ» ՀԵՏՈ ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԲԱՔՎԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ

Անահիտ Հովսեփյան, Գերմանիա

Արդեն 5-րդ անգամ է, ինչ Հունգարիայի արտգործնախարարն Ադրբեջանում է, հպարտ շեշտադրել է ԱԳ եւ առեւտրի նախարար Պետեր Սցիյյարտոն ( Szijjոrtց) նգործարար համաժողովի ժամանակ Բաքվում, որտեղ մեկ տարի առաջ հունգարական առեւտրի տունն է բացվել։ Ընդգծվել է, թե երկկողմ համագործակցությունն ընդլայնելու «հսկա ներուժ» կա, որում Հունգարիան ամենից առաջ այդ երկրի նավթի ու գազի պաշարներին է հայացքն ուղղումՙ հավատալով, թե «կացնասպանի սկանդալի» (խոսքը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացին մասնակցող Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին բանտից Ադրբեջանին արտահանձնած հունգարական իշխանությունների գործարքի մասին է-Ան. Հ.)առնչությամբ իր արած ժեստը լավ հնարավորություն է ստեղծում գազի գնի ձեւավորման հարցում նախընտրելի տարբերակ ձեռքբերել, իրազեկում է «Pester Lloyd» Հունգարիայի եւ Արեւելյան Եվրոպայի համար գերմանալեզու անկախ օրաթերթը նոյեմբերի 5-ի իր համարումՙ հիշատակելով, թե Հայաստանը սկանդալից հետո խզել է դիվանագիտական հարաբերությունները։ Հունգարիայի արտգործնախարարը այնուհետ հանդիպել է «ավտոկրատ»երկրի Առաջին տիկնոջը, որի գործառույթների մեջ է մտնում Հեյդար Ալիեւ հիմնադրամիՙ դեպի Եվրոպա ընդլայնվել-զարգանալու պարտականությունը։ Ուղենշային նախագծերից մեկը «Ադրբեջանական - հունգարական խոհարարական գիրքն» է, որում շեշտադրվում են երկու երկրների խոհարարական ընդհանրությունները։ Առաջիկայում նախատեսվում է նախագահ Ալիեւի պաշտոնական այցը Հունգարիա։ Հունգարիայի արտգործնախարարի արարողակարգն իհարկե չի շրջանցել 2003-ին վախճանված «երկրի հոր»ՙ Հեյդար Ալիեւի հուշարձանին ծաղկեպսակ դնելու առիթը։ Նրա արձանը կա նաեւ Բուդապեշտում, ծանուցում է հունգարական թերթըՙ հոդվածին կից ներկայացնելով ընթերցողների մեկնաբանությունները, որոնց մեջ նկատելի հեգնական երանգ կա։«Ասա ով է ընկերդ, ասեմ դու ով ես», գրում է ընթերցողներից մեկը, «Այս ղեկավարության համար իդեալական գաղափարական ուղղորդող երկիր կարող է Հյուսիսային Կորեան լինել», իր վերաբերմունքն է հաղորդում մեկ ուրիշը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ