RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1580, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՇՆՈՂ ԳՅՈՒՂՈՒՄ ՊՏՂԱՏՈՒ ՆՈՐ ԱՅԳԻՆԵՐ «ՄԱՆԵՍԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Անցյալ դարի 90-ական թվականներին հատված Լոռու մարզի Շնող գյուղի նախկին այգիների տարածքում «Մանես» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ սկսվել են պտղատու այգիների հիմնման աշխատանքներ: Համայնքապետարանի եւ «Վալլեքս» խմբի համագործակցության արդյունքում ծրագիրը մեկնարկել է դեռեւս գարնանը, որի արդյունքում հինգ հեկտարի վրա տնկվել է նոր այգի: Ծրագրի նպատակն է Շնող եւ Թեղուտ գյուղերում խթանել այգեգործությունը, գյուղատնտեսական աշխատանքի արդյունքում ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

Պտղատու ծառերի տունկն իրականացվում է Շնողի այն բնակիչների սեփականաշնորհված հողերում, որոնք ցանկություն ունեն խոտհարքի վերածված նախկին այգին կրկին այգի դարձնել: «Մանես» հիմնադրամը տրամադրում է որակյալ տնկիներ:

2014թ. նոյեմբերի 1-ին Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման եւ գործունեության ծրագրի իրականացման հարակից համայնքների բնակիչ ուսանողության ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդանշական ծառատունկին` այս կերպ խորհրդանշելով տարածաշրջանի տնտեսական կյանքին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Մինչեւ ծառատունկը երիտասարդները շրջայցով այցելեցին նաեւ Թեղուտի լեռնահանքային համալիրի հիմնական օղակներ, ծանոթացան լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի նախամեկնարկային պատրաստականության ապահովման աշխատանքներին: Արտադրական բոլոր հանգույցների վերաբերյալ շրջայցի մասնակիցներին տրվեցին պարզաբանումներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ