«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014
| | Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00) | Ընթերցված է` 1466, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7
| «ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐ» Կառավարության նիստի ժամանակ երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ այսպես կոչված սելեկտիվ աբորտնեով պայմանավորված եւ խիստ մտահոգիչ մի հարցի: Նա մասնավորապես ասաց. «Բնակչության վերարտադրման մի շարք ցուցանիշներով այսօր Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհում վերջին տեղը: Այսօր հատկապես ուզում եմ անդրադառնալ ծնունդների սեռային հարաբերակցությանը: Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես երկու աղջիկների հպարտ հայր ինձ խիստ անհանգստացնում է այն սոցիալական միջավայրը, որի հետեւանքով այսօր մենք կորցնում ենք հազարավոր ապագա մայրեր: Հանձնարարում եմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարներին մշակել եւ մինչեւ 2015 թվականի մարտ ամիսը ներկայացնել իրավիճակը շտկելու համապարփակ ծրագիր»: | | | |
|
| |