RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1622, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԲՀԿ ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ

Երեկ տեղի ունեցած ԲՀԿ խորհրդի նիստից հետո Գագիկ Ծառուկյանի ստորագրությամբ տարածվել է հայտարարություն, որտեղ իրազեկում կա ընդունված որոշումների մասին: Ըստ այդմ` հոկտեմբեր 24-ի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի խոստացած` շարժման տարածքային գրասենյակներ ստեղծելու համար ԲՀԿ անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանն ու Վարդան Օսկանյանը լիազորվել են խորհրդակցելու ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ` նրանց ներկայացուցիչներով միասնական քաղաքական խորհուրդ, այդպիսով շարժման համակարգող մարմին ձեւավորելու հարցի շուրջ: Շարժման գրասենյակներ ստեղծելու համար տրամադրվելու են ԲՀԿ գրասենյակները: Մյուս ոչ իշխանականների հետ աշխատանքային ձեւաչափ ստեղծելու շուրջ խորհդակցելու համար էլ լիազորվել են Միքայել Մելքումյանն ու Ստեփան Մարգարյանը: Տիգրան Ուրիխանյանը խորհրդակցելու է միասնական տեղեկատվական քաղաքականություն վարելու շուրջը, Վահան Բաբանյայանն ու Էլինար Վարդանյանը քաղաքացիական սեկտորի հետ են խորհրդակցելու` շարժման մեջ ներգրավելու հանրային միավորներին: է. Վարդանյանը պետք է աշխատի նաեւ քաղաքացիներին իրավական աջակցություն տրամադրելու հարցի շուրջ: Վարդան Օսկանյանը ոչ իշխանական քաղաքական ուժերի եւ սփյուռքյան կառույցների հետ խորհրդակցելու է արտերկրում շարժման գրասենյակներ ստեղծելու եւ հայաստանյան գրասենյակների հետ համակարգված աշխատելու ուղղությամբ։ Վահե Էնֆիաջյանն այս նույնն անելու է երիտասարդական կառույցների հետ համագործակցելու ուղղությամբ, Աբրահամ Մանուկյանը` գրասենյակային ցանցն ընդլայնելու: Այս բոլոր ուղղություններով երկու շաբաթվա ընթացքում արդյունքները պետք է զեկուցվեն:

Հետաքրքրական է, որ այս որոշումների տոնը հիշեցնում է շարժման վերադասի տոն, այլապես միասնական հանդիպումներից հետո կհայտարարեին այդպիսի խորհրդակցությունների մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ