RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1119, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ. 10 ՏԱՐՎԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը նշեց իր գործունեության տասնամյակը. ընկերություն, որն իր օրինակով է սահմանելՙ ինչպիսին պետք է լինի բիզնեսի առաքելությունը եւ հարաբերությունները հասարակության հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը խոսել է ընկերության կարեւորագույն ձեռքբերումների մասին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նշանակալի ձեռքբերումները վերաբերում են ոչ միայն կատարողականի արդյունավետությանՙ դեռեւս չգերազանցված ցուցանիշներին, այլեւՙ հասարակության հետ հաստատած հարաբերություններին: Բիզնեսի եւ հասարակության միջեւ իրական համագործակցությունը, խարսխված պատասխանատվության, պատրաստակամության եւ թափանցիկության սկզբունքների վրա, ավելին է, քան բիզնեսի եւ սպառողի միջեւ հարաբերությունների ավանդական մոդելը: Պատասխանատու գործունեության նոր մոդելը հիմնված է այս տասը տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմի միասնական ջանքերի շնորհիվ ձեւավորված արդյունավետ եւ նորարար կառավարման մշակույթի վրա: Որպես այդպիսինՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կազմակերպական առանձնահատուկ մշակույթը հեշտ չէ կրկնօրինակել, սակայն ընկերությունը միշտ պատրաստակամ է եղելՙ կիսելու իր գիտելիքները, փորձն ու արժեքներըՙ հանուն հանրային բարօրության եւ կայուն զարգացման:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջինն է մի շարք ցուցանիշներով. շուկայում ընկերության մասնաբաժինը կազմում է ավելի քան 60%ՙ ավելի քան 2 միլիոն բաժանորդներով, որոնցից 1,12 միլիոնն օգտվում է տվյալների փոխանցման ծառայություններից: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի մոտ է դարձել իր հաճախորդներինՙ հանրապետության ամբողջ տարածքում գործող 92 սպասարկման կենտրոնների միջոցով, որոնցից 2-ն աշխատում են շաբաթական յոթ օրՙ շուրջօրյա սկզբունքով: 494 ռոումինգ գործընկերների միջոցովՙ ընկերությունը ռոումինգ ծառայություններ է տրամադրում աշխարհի 196 երկրում:

615 բնակավայրերում (այդ թվումՙ 48 քաղաքներում) մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող DC HSDPA-ի հասանելիությամբՙ Հայաստանում ամենաընդարձակ 3.5G ցանցն ընկերության գլխավոր առավելություններից էՙ բաժանորդներին ձայնային եւ տվյալների փոխանցման բարձրորակ ու նորարարական ծառայություններ մատուցելու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի անգերազանցելի առաջատարն է բջջային ցանցի ծածկույթով: 3G ցանցը (ավելի քան 1175 բազային կայան) հասանելի է բնակչության 98,8%-ին, իսկ 2G ցանցի ծածկույթը կազմում է 99,8%: 2009թ.-ին ընկերությունն էլ ավելի նորարարական ծառայություններ է առաջարկել իր բաժանորդներինՙ առաջին անգամ Հայաստանում գործարկելով ներբեռնման մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE ցանցը: Ներկայումս 4G ցանցը (շուրջ 250 բազային կայանով) հասանելի է բնակչության 45,7%-ին ՙ ներառելով Հայաստանի 7 քաղաք:

Սերտորեն շաղկապելով բիզնես գործունեությունը հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններինՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տասը տարիների ընթացքում շուրջ 28,9 միլիարդ դրամ է հատկացրելՙ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության եւ հովանավորության ծրագրերի իրականացման համար: Ընկերության կապիտալ ներդրումները կազմում են ավելի քան 182 միլիարդ դրամ: 2005-2015 թթ.-ի ընթացքում շարժական կապից եւ հարակից գործունեությունից հասույթը կազմել է ավելի քան 675,4 միլիարդ դրամ: Նույն ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որպես Հայաստանի խոշոր հարկատու, 188,2 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ: Ստեղծման օրվանից մինչ օրս, դառնալով 1400 խանդավառ ու փորձառու աշխատակիցներից կազմված թիմ (աշխատակիցների միջին տարիքը 34 է), ընկերությունը 66 միլիարդ դրամ է հատկացրել աշխատավարձային ֆոնդին: Մրցակցային աշխատավարձից բացիՙ աշխատակիցներին առաջարկվում են տարատեսակ սոցիալական խրախուսումներ:

«Ընկերության 10 տարիների ընթացքում մենք հաղթահարել ենք տնտեսական վայրիվերումների եւ մրցակցության մարտահրավերները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեզ համար ավելին է, քան ընկերություն. այն մի ամբողջ կյանք էՙ լի տքնաջան աշխատանքով, հաղթանակներով ու մարտահրավերներով: Հաջողության մեր պատմությունը ուժ ու վստահություն է տալիսՙ շարունակելու մեր գործը հանուն մեկ ընդհանուր նպատակի, այն էՙ ապահովել բաժանորդների գոհունակությունն ու հասարակության բարօրությունը: Անցած տասը տարիների ընթացքում մենք դարձել ենք առավել ճկուն, արդյունավետ, նպատակասլաց, պատասխանատու, թափանցիկ եւ առավել քան մոտ մեր բաժանորդին ու հասարակությանը: Շնորհակալություն վստահության համար. այն մեզ պարտավորեցնում է անել ավելին»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ