ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) 2015թ. հուլիսի 15-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հերթական հանդիպումը Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետՙ Ծրագիր) իրականացման հարցերով շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետՙ Շահառուներ) հետ: Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող համայնքների գյուղապետարանների աշխատողներ եւ մշտական ու ժամանակավոր ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, Ընկերության աշխատողներ, hայաստանյան եւ միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպանության մասնագետներ, հասարակական ակտիվիստներ, զանգվածային լրատվության միջոցների, պատմության եւ մշակույթի հուշարձանների ուսումնասիրության եւ պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկերության հնարավոր աշխատողներ, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, հարակից համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներ, Ծրագրի իրականացման տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերը եւ փաստացի օգտագործողները: Հանդիպումն անցկացվելու է բաց ձեւաչափով, եւ դրան կարող են մասնակցել նաեւ Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգում հետեւյալ հարցերն ենՙ Շահառուների հետ նախորդ հանդիպմանը բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ գործողությունները Ընկերության գործունեության սոցիալական եւ առողջապահական ազդեցությունների կառավարում Ընկերության իրականացրած բնապահպանական միջոցառումները 2015թ. առաջին կիսամյակում Ընկերության իրականացրած սոցիալական միջոցառումները 2015թ. առաջին կիսամյակում Այլ հարցեր: Ընկերությանՙ ք. Երեւան, Խանջյան 19 հասցեով եւ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ եւ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2015թ. հուլիսի 1-30-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ եւ այլ հաղորդագրություններՙ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում հնարավոր է ուղարկել նաեւ էլ. փոստովՙ pr@vallex.com հասցեով: Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ եւ կառուցողական մասնակցություն: |