RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:47:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2026, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԴԵՐՍԻՄԸ ՔՐԴԵՐԸ ԻՆՔՆԱՎԱՐ ԵՆ ՀՌՉԱԿԵԼ

Ան. Հ.

Ինչպես ծանուցում է քրդական rudaw. net կայքը Էրբիլից ստացված տեղեկատվության համաձայն, Քրդստանի աշխատավորական կուսակցությունըՙ PKK-ն հայտարարել է, թե Թուրքիայի Դերսիմ նահանգը հռչակում է ժողովրդավար ինքնավար մարզ, երեքշաբթի օգոստոսի 18- ին գլխավոր մայրուղում անցակետեր տեղադրելով վերահսկում է մարզ տանող զարկերակը:Հիշյալ կայքը նաեւ տեսանյութ է տեղադրել:Հուլիսին թուրք զինվորականության եւ PKK-ի մարտիկների միջեւ սրվել էր իրադրությունըՙ երկուստեք զոհեր գրանցելով: Քրդական հիշյալ լրատվամիջոցը իրազեկում է նաեւ, թե երեքշաբթի Հաքքարիում քուրդ զինյալները սպանել են անվտանգության 32 թուրք աշխատակցիՙ 5 զոհ տալով: Թուրքական կողմը հաղորդում է 1 զոհի եւ բազմաթիվ վիրավորների մասին: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեքշաբթի քրդերով բնակեցված Դողուբայազիտում ցույցի ժամանակ մասնակիցները հայտարարել են, թե շրջանը իրենք են կառավարելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ