RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2015-07-24 > #029, 2015-07-31 > #030, 2015-08-21 > #031, 2015-08-28 > #032, 2015-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015



Տեղադրվել է` 2015-08-20 22:47:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1921, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 4,2 ՏՈԿՈՍ ԱՃԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ 7 ԱՄԻՍՆԵՐԻ ՑՈՒՑԱՆԻՇՈՒՄ

Ա. Մ.

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-հուլիս ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-հուլիսի համեմատ աճել է 4,2 տոկոսով: Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է տարվա կտրվածքով 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, ՀՀ ԿԲ-ն կանխատեսում է մինչեւ 2 տոկոս տնտեսական աճ, ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրում կանխատեսվում է 1 տոկոս տնտեսական աճ, Համաշխարհային բանկի կողմից` 0,8 տոկոս, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը մինչեւ 1 տոկոս անկում է կանխատեսում:

Աճի տեմպի ավելացումը մեծապես պայմանավորված է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելացմամբ, ապա արդյունաբերության արտադրանքի ծավալների աճով: Որոշակի աճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում, շինարարությունում աճը չնչին է, իսկ առեւտրում անկում է արձանագրվել: Մասնավորապես, գյուղատնտեսության արտադրանքի ծավալները տարվա առաջին 7 ամիսներին աճել են երկնիշ թվով` 14,8 տոկոսով, արդյունաբերությանը` 4,1 տոկոսով, ծառայություններինը` 2,4 տոկոսով, շինարարությանը` 0,4 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 4,7 տոկոսով,:

Գումարային առումով ամենամեծ ծավալները, չնայած այս տարվա սկզբից արձանագրվող նվազմանը, շարունակում են պահպանվել առեւտրի շրջանառությունում` 1 տրլն 211 մլրդ 339 մլն դրամ: Երկրորդը արդյունաբերության արտադրանքի ծավալն է` 722 մլրդ 360 մլն դրամ, երրորդը`ծառայությունների ծավալը` 641 մլրդ 790 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 328 մլրդ 386 մլն դրամ, շինարարությանը` 170 մլրդ 814 մլն դրամ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2015-ի հունվար-հուլիսին 2014-ի հունվար-հուլիսի նկատմամբ նվազել է 24 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 520 մլն դոլար: Արտահանումը կազմել է 809 մլն դոլար, նվազելով 4,3 տոկոսով, ներմուծումը կազմել է գրեթե 1 մլրդ 711 մլն դոլար, նվազելով 30,7 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձը 2015-ի հունվար-հուլիսին բարձրացել է 9,9 տոկոսով եւ կազմել 179 հազար 963 դրամ, մասնավոր հատվածում` ավելի քան 207 հազար դրամ, աճելով 7 տոկոսով, պետականում` 160 հազար դրամ, աճելով 12,6 տոկոսով: Տեղեկացնենք, որ միջին աշխատավարձի հրապարակվող ցուցանիշներում ներառված է եկամտային հարկը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 21-08-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ